«Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետների դասախոսությունը Հայ-ռուսական համալսարանում

Publish Date: Sep 28, 2016

Համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության կողմից Հայաստանում ուսանողների միջև կազմակերպված  «Kaspersky Student’s Challenge» ծրագրավորման առաջնության եզրափակչի և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության շրջանակներում կայանալու է բացառիկ դասախոսություն:

Խոսնակներ

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներ՝ Հետազոտությունների և սպառնալիքների վերլուծության գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ, Ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար և Հակավիրուսային վերլուծաբանների ամենամյա համաժողովների (Security Analyst Summit) կազմակերպիչ Սերգեյ Նովիկովը և անվտանգության հետազոտող Դենիս Մակրուշինը կներկայացնեն  արդիական՝ ռեվերս-ծրագրավորման թեմայով դասախոսությունը։

Վայրը և ժամը

«Kaspersky Student’s Challenge» ծրագրավորման առաջնության եզրափակչի և «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետների դասախոսությունը կկայանա Հայ-Ռուսական համալսարանի հանդիսությունների մեծ դահլիճում։ Միջոցառումները կկայանան հոկտեմբերի 1-ին, սկիզբը՝ ժամը 12։00-ին։ 

Սիրով հրավիրում ենք մասնակցելու։

Similar Opportunities


Disciplines

Computer Sciences

IT

Programming

Host Countries

Armenia

Event Types

Lecture