Երվանդ Քոչարի թանգարանը հրավիրում է կամավորների, ովքեր պատրաստակամ են օգնել թանգարանի կրթական, գովազդային և մշակութային ծրագրերն իրականացնելու գործում, տիրապետում են օտար լեզուների և հետևյալ հմտություններին.
- համակարգչային օպերատրություն և դիզայն
- վեբ դիզայն
- միջոցառումների և էքսկուրսիաների կազմակերպում
- լուսանկարչություն
Կամավորական արդյունավետ աշխատանքը կարող է հետագա համագործակցության հիմք հանդիսանալ:
Բոլոր հետաքրքրվողները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել kochar.museum@gmail.com էլ. փոստին:
Հարցերի դեպքում դիմել Աստղիկ Հովհաննիսյանին ՝ 010 52 93 26; 094 51 11 92
Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի հետազոտական և քարոզչական կարևոր կենտրոններից է:
Նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի ժառանգությունը 20-րդ դարի ժամանակակից արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է:
Փարիզում (1923-1936) նա ստեղծել է աշխատանքներ, որոնց շնորհիվ նկարիչ-քանդակագործի անունը դասվել է եվրոպական և համաշխարհային ավանգարդի զարգացման ուղին կանխորոշած մեծագույն արվեստագետների շարքում: