Caucasus Research Resource Center (CRRC) - Armenia  Follow

Դասընթաց - Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ, ՀՌԿԿ Հայաստան

Publish Date: Jan 22, 2015

Deadline: Feb 06, 2015

Event Dates: from Feb 16, 2015 12:00 to Feb 17, 2015 12:00

ՀՌԿԿ-Հայաստանը հրավիրում է

“Քանակական տվյալների վերլուծությունը SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբվարկածների ստուգում”

թեմայով դասընթացի, որը կվարի  ֆ-մ.գ.թ. Գայանե Ղուկասյանը (ԵՊՀ)

Օրերը և ժամերը՝  16-ը փետրվարի, 2015, ժամը 14:30–17:30

                                18-ը փետրվարի, 2015, ժամը 14:30-17:30

                                19-ը փետրվարի, 2015, ժամը 14:30-17:30

Վայրը՝        ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզուն՝          հայերեն

Դասընթացի նկարագրությունը

Դասընթացի նպատակն է վիճակագրական վերլուծություն իրականացնող հետազոտող վերլուծաբաններին ներկայացնել վարկածների ստուգման տեսական հիմունքները, ինչպես նաև ծանոթացնել տարբեր կիրառական վարկածների ստուգման համար նախատեսված SPSS ծրագրային փաթեթի գործիքների առանձնահատկություններին ու կիրառելիության շրջանակին:

Վիճակագրական վարկածները կիրառվում են վիճակագրական հետազոտության ընթացքում՝ դիտարկվող ստոխաստիկ մոդելի բնույթի և անհայտ պարամետրերի մասին դատողություններ անելու համար. ինչպե՞ս են համաձայնեցվում ընտրանքային տվյալները առաջադրված վարկածի հետ, կարելի՞ է արդյոք նրանց միջև եղած անհամաձայնությունը վերագրել ընտրանքային գործընթացում առաջացած պատահական տատանումներին, թե՞ վարկածը հակասում է փորձնական տվյալներին և այն պետք է ժխտվի:

Դասընթացը հասցեագրված է այն հասարակագետ հետազոտողներին, ովքեր ծանոթ են վիճակագրության տեսությանը և SPSS ծրագրային փաթեթի հիմունքներին, և իրենց  հետազոտություններում օգտագործում են վիճակագրական տվյալների քանակական վերլուծության մեթոդներ:

Ուսուցման ընթացքում ունկնդիրներին կտրամադրվեն աշխատանքային նյութեր և էլեկտրոնային գրականություն: Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան ավելի հմտորեն օգտագործել SPSS ծրագրային փաթեթի գործիքները և կատարել պարամետրական ու ոչ պարամետրական վարկածների ստուգում: Մասնակիցների ստացած գիտելիքները կստուգվեն թեստավորման միջոցով:

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը

16-ը փետրվարի, երկուշաբթի,  

Վարկածների ստուգումը որպես վիճակագրական վերլուծության արդյունքների հիմնավորման գործիք: Վիճակագրական վարկածների հիմնական խմբերը: Վարկածների ստուգման ժամանակ քանակական և որակական փոփոխականների և ընտրանքի տարբեր չափերի առանձնահատկությունները: Պարամետրական և ոչ-պարամետրական վարկածների ստուգում:  

18-ը փետրվարի, չորեքշաբթի

Պարամետրական վարկածների ստուգում SPSS միջավայրում. գլխավոր համակցության միջինի՝ հաստատուն արժեքի հավասարության վարկածի ստուգում (One-sample t-test): Երկու անկախ ընտրանքների միջինների հավասարության վարկածի ստուգում (Two independent samples t-test): Կախյալ ընտրանքների միջինների հավասարության վարկածի ստուգում (Paired samples t-test): Երկուսից ավելի անկախ ընտրանքների միջինների հավասարության վարկածի ստուգում (One way ANOVA):

19-ը փետրվարի, հինգշաբթի

Ոչ-պարամետրական վարկածների ստուգում: Խաչաձև աղյուսակները որպես երկու որակական փոփոխականների միջև անկախության/կախվածության վարկածների ստուգման գործիք (Chi-square test): Մեկ բինոմական տիպի փոփոխականի հետ կապված վարկածների ստուգում: Երկուսից ավելի կատեգորիա ունեցող մեկ նոմինալ տիպի փոփոխականի հետ կապված վարկածների ստուգում:

Քանակական փոփոխականների հավանականային բաշխումների տեսքի վերաբերյալ վարկածների ստուգում. (One sample Kolmogorov-Smirnov test): Երկու և ավելի անկախ ընտրանքների միջև հավանականային բաշխումների և մեդիանաների համեմատության ոչ պարամետրիկ թեստեր (Mann-Whitney test, Kolmogorov-Smirnov test, Kruskal-Wallis test):

Դասընթացավարի մասին. 

Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ  Գայանե Ղուկասյանը աշխատում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնում: Նրա հետազոտությունների շրջանակը ներառում է թվային մեթոդները, տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորումը և տեղեկատվական համակարգերի կառավարումը:

Տիկին Ղուկասյանը ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի ավելի քան 30 տպագրված գիտական աշխատանք: Մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Ներկայումս դասավանդում է «Համակարգերի նախագծում և վերլուծություն»,  «Տեղեկատվական համակարգերը տնտեսագիտության մեջ», «Տվյալների բազաներ» դասընթացները:  

Գրանցման համար լրացրեք դիմումի ձևը - https://docs.google.com/a/crrc.am/forms/d/1hogNUf8ixx5fFTo1F-ViWlUPVFlPU5IHTA3h6cSD0zw/viewform: 

Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:

Դիմումների վերջնաժամկետը՝  6-ը փետրվարի, 2015 թ., ժ.17:00:

This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/news-events/444-Training-on--%E2%80%9CQuantitative-Data-Analysis-with-SPSS:-Hypothesis-Testing%E2%80%9D-?lang=hy

Similar Opportunities


Event Types

Lecture