Office of Financial System Mediator, Armenia  Follow

Աշխատանք - Պահանջները քննող մասնագետ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Publish Date: Jan 31, 2017

Deadline: Feb 28, 2017

Աշխատանք Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իր թիմը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ Պահանջները քննող մասնագետի թափուր պաշտոնի համար: Ստորև ներկայացվում են աշխատանքի պայմանները և աշխատակցին ներկայացվող պահանջները:

Ստորաբաժանման անվանումը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, պահանջներն ընդունող և քննող խումբ

Աշխատատեղի անվանումը՝ Պահանջները քննող մասնագետ

Աշխատանքի սկիզբը՝ Անմիջապես

Աշխատանքային օրերը և ժամերը՝ Երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00

Հիմնական պարտականությունները

  • Իրականացնել հաճախորդների ներկայացրած պահանջների քննությունը, մասնավորապես՝ ուսումնասիրել գործը, համադրել ապացույցները, վերլուծել, բանակցել կողմերի հետ, կազմել Հաշտարարի որոշման նախագծերը,
  • Մասնակցել այլ մասնագետների կողմից իրականացվող պահանջների քննությանը` տրամադրելով իրավական աջակցություն,
  • Մշակել Հաշտարարի գրասենյակի ներքին իրավական ակտերը, համակարգել դրանք,
  • Օժանդակել Գրասենյակի դատական գործերով հայցադիմումների, պատասխանների պատրաստման գործընթացին, մասնակցել դատական նիստերին՝ ներկայացնելով հաշտարարի գրասենյակի շահերը,
  • Իրականացնել իրավաբանական վերլուծություններ` առաջադրված թեմաների շրջանակում, տալ հատուկ իրավաբանական եզրակացություններ,
  • Ուսումնասիրել միջազգային փորձը` վեճերի լուծման արտադատական մեխանիզմների և ֆինանսական սպառողների շահերի պաշտպանության ոլորտներում՝ ներկայացնելով առաջարկություններ դրանց ներդրման վերաբերյալ

Նվազագույն պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

Գիտելիքներ (բնագավառը, խորությունը)

  • Բանկային գործ (խորացված),
  • Բանկային օրենսդրություն և նորմատիվային դաշտ (խորացված),
  • Քաղաքացիական օրենսդրություն (խորացված),
  • Քաղաքացիական իրավունք (խորացված),
  • Պայմանագրային և դելիկտային իրավունք (խորացված),
  • ՀՀ դատաիրավական համակարգ և ներպետական օրենսդրություն (խորացված),
  • Ապահովագրական գործ,
  • Ֆինանսաներ,
  • Իրավական գրագրության գերազանց իմացություն,
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Հայերենի ազատ տիրապետում

Հմտություններ և անձնային հատկանիշներ

  • Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office),
  • Վերլուծելու ունակություն,
  • Ստեղծագործական մտածելակերպ,
  • Հաղորդակցվելու կարողություն,
  • Խորհրդատվական հմտություններ,
  • Սպասարկման հմտություն,
  • Առողջ դատելու ընդունակություն,
  • Համագործակցելու ունակություն,
  • Օրինապահություն և հուսալիություն,
  • Ֆիդուցիար պարտականության գիտակցում

Նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ռեզյումեներն ուղարկել hmakaryan@fsm.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով Case Investigating Specialist կամ Պահանջները քննող մասնագետ: Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել միայն հայերեն: Այլ լեզուներով ուղարկված ռեզյումեները չեն դիտարկվելոււ:

Դիմելու վերջնաժամկետը ս/թ փետրվարի 28-ն է: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-70-11-11 (ներքին՝ 20) հեռախոսահամարով կամ գրել մեզ hmakaryan@fsm.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia