Արցախի Շուշի քաղաքի Shushi Grand Hotel-ում կմեկնարկի «Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստը

Publish Date: May 08, 2012

Ըստ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկության 2012թ. մայիսի 8-ին Արցախի Շուշի քաղաքի Shushi Grand Hotel-ում կմեկնարկի «Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստը։ Հայաստանյան ներկայացուցիչներից զատ կազմկոմիտեում ներառված են նաև գիտնականներ ու հասարակական գործիչներ Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, եվրոպական երկրներից, Հյուսիսային Ամերիկայից և Ռուսաստանի Դաշնությունից։

Հանդիպման ծրագրով կքննարկվեն առաջիկա գիտաժողովի (Երևան, 5-7 հոկտեմբեր, 2012) ձևաչափը, ընդգրկումը, թեմաներն ու բաժինները։

Հանդիպման երկրորդ օրը (մայիսի 9) կազմկոմիտեի անդամները կմասնակցեն ադրբեջանական երկարատև բռնազավթումից Շուշի քաղաքի ազատագրմանը նվիրված Արցախի Պաշտպանության Բանակի տոնական շքերթին։

Հանդիպման վերջին օրը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի երաժշտական կենտրոնում առաջին անգամ կներկայացվի թալիշ երաժիշտների հեղինակած «Թալիշստան քայլերգը»։ 

Similar Opportunities


Eligible Countries

Azerbaijan

Georgia

Iran

Russia

Turkey

Event Types

Symposium