ԱՐՄԱԿԱԴ դասախոսություն Արցախում

Publish Date: Jul 10, 2010

Ստեփանանկերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու 
«Ակադեմիական ցանցեր, հայկական գիտական աշխարհ ու ԱՐՄԱԿԱԴ» 
թեմայով դասախոսությունների շարքին, որը կվարի«Ակադեմիական 
համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի» նախագահ ու ԱՐՄԱԿԱԴ ցանցի մոդերատոր Խաչիկ Գևորգյանը։

Հասցեն` Թումանյան 5, Մշակույթի և երիտասարդության պալատ, 1-ին հարկ, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն:
Քաղաքը. Ստեփանակերտ
Երկիրը. Արցախի Հանրապետություն
Օրը. հուլիսի 31 և օգոստոսի 1, 2010
Ժամը. 10.00-13.00, 15.00-18.00

Դասախոսությունների ընթացքում Խաչիկ Գևորգյանը կներկայացնի հատկապես հետևյալ կետերին առնչվող խնդիրներն ու դրանց լուծումները.

Օր առաջին.

1. Էլեկտրոնային նամակագրություն.
ա) ի՞նչ տեսք պետք է ունենա էլեկտրոնային փոստի հասցեն,
բ) դոմենային ո՞ր տիրույթներում կարելի է գրանցել անհատական էլ. փոստի հասցե,
գ) ինչու՞ չպետք է նամակները կամ նամակի հիմնական բովանդակությունը պարունակող նյութն ուղարկել որպես կից փաստաթուղթ,
դ) հայերենի օգտագործումը համացանցում և հատկապես էլեկտրոնային նամակագրության մեջ. ո՛չ լատինատառ գրված հայերենին (կամ ո՛չ տռանսլիտին),
ե) գիտական նամակագրություն։

2. Գիտական, կրթական, կրթաթոշակային, տեղեկատվական և համացանցային այլ հայտարարություններ. ARMACAD, ARMACADEX, ARTACAD, ARMACAD-IT և Armenian Studies գիտական հայտարարությունների ցանցերը.
ա) ի՞նչ է գիտակրթական-տեղեկատվական հայտարարությունը,
բ) ի՞նչ է գիտակրթական-տեղեկատվական հայտարարությունների ցանցը,
գ) ինչպե՞ս գրանցվել ARMACAD և այլ ցանցերում
դ) ինչու՞ է անհրաժեշտ լուսաբանել կազմակերպվող միջոցառումը բոլոր հնարավոր ցանցերով ու համացանցով,
ե) ինչպե՞ս է պետք ուղարկել գիտակրթական-տեղեկատվական հայտարարությունը կամ տարաբնույթ միջոցառումների վերաբերյալ հայտարարարությունները ARMACAD կամ այլ ցանցերով
զ) ի՞նչ վերնագիր պետք է ունենա տարածվող հայտարարությունը
է) ի՞նչ ոճով պետք է գրված լինի հայտարարությունը լսարանին գրավելու համար,
ը) ինչու՞ չպետք ուղարկվող նամակը/հայտարարությունը կամ նամակի/հայտարարության հիմնական բովանդակությունը պարունակող նյութն ուղարկել որպես կից փաստաթուղթ (attachment),
թ) ինչպե՞ս օգտագործել ARMACAD և այլ ցանցերը, ինչպե՞ս ուղարկել պատասխան նամակ, ինչպե՞ս կարդալ արդեն ուղարկված հայտարարությունների արխիվը, ինչպե՞ս ստանալ օրվա հայտարարությունները մեկ նամակի տեսքով, ինչպե՞ս հրավիրել նոր անդամներին,
ժ) ինչու՞ է անհրաժեշտ տարածել Արցախի Հանրապետությունում կազմակերպող ցանկացած միջոցառման վերաբերյալ հայտարարությունը համացանցային տաբեր տեղական և միջազգային ցանցերով,
ի) ինչպե՞ս ստեղծել սեփական ցանցերը yahoo groups, google groups, facebook, mailman համակարգերի միջոցով։

3. www.armacad.info և ԱՐՄԱԿԱԴ դասախոսությունների շարք.
ա) ակադեմիական լրագրություն և հայկական աշխարհի լուսաբանում ակադեմիական ու կրթական տեսանկյունից,
բ) ինչու՞ են հայ ազգի գիտակրթական հաջողությունները քիչ լուսաբանվում մամուլում, ինչպե՞ս լրացնել այդ բացը,
գ) ինչպես կարելի է ձևավորել հայերի գիտակրթական հաջողությունների վերաբերյալ մամուլում զետեղվող տեղեկատվություն ընթերցելու պահանջարկ, ի՞նչ բաց է փորձում լրացնել www.armacad.info կայքէջը, որքանո՞վ է ակադեմիական իրադարձության վերաբերյալ տեղեկատվությունը մրցունակ սպորտային կամ քաղաքական տեղեկատվության համեմատ,
դ) ինչպե՞ս ներկայացնել հայկական գիտական կյանքը արտերկրին, ինչպե՞ս ներկայացնել արտերկրյա գիտական մշակույթը հայերենով, լեզուների իմացությունն ու դրա կարևորությունը,
ե) կա՞ արդյոք ձևավորված լրագրողական լեզու ակադեմիական իրադարձությունները ըստ արժանվույն լուսաբանելու համար, ինչպե՞ս ստեղծել գիտակրթական տերմինաբանություն հայերենով,
զ) կա՞ արդյոք աշխարհում գիտական այնպիսի տիրույթ, որտեղ հայերը ներկայացված չեն, ինչպե՞ս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիները կարող են ծանոթանալ տարբեր գիտական ոլորտներ ներկայացնող հայազգի ներկայացուցիչների հետ, ի՞նչ բաց է փորձում լրացնել ԱՐՄԱԿԱԴ դասախոսությունների շարքը։

Օր երկրորդ.

4. Միջազգային գիտական ցանցեր. RomeStudyAbroad, Eastchanchance, Academia.edu, Balkans, H-Net և այլն.
ա) ինչպե՞ս միջազգային գիտական ցանցերում տեղադրել հայտարարություններ,
բ) ի՞նչ օգուտ կարող է բերել միջազգային ոչ հայկական գիտական ցանցերով հայտարարությունների տարածումը,
գ) ո՞ր գիտական միջազգային ցանցերն են ամենամեծն աշխարհում, ի՞նչ տեղ է զբաղեցնում ԱՐՄԱԿԱԴն այդ ցանկում,
դ) ինչպե՞ս գրանցվել միջազգային ոչ հայկական գիտական ցանցերում։

5. Ինչպե՞ս մասնակցել տարբեր գիտական ծրագրերի.
ա) լավագույն համալսարաններն աշխարհում,
բ) գիտական ծրագրեր, կրթաթոշակներ, ամառային դպրոցներ, սեմինարներ ու կոնֆերանսներ
գ) ինչպե՞ս դիմել ու ընդունվել,
դ) ինչպե՞ս տեսանելի լինել համացանցում, ինչպե՞ս ստեղծել գիտական անձնական էջ։

6. Հայկական միությունները աշխարհի լավագույն համալսարաններում.
ա) ինչո՞վ են հիմնականում զբաղվում աշխարհի լավագույն համալսարանների հայկական միությունները,
բ) ինչպե՞ս անցում կատարել հայկական կերակուրներին նվիրված միջոցառումներ կազմակերպելուց ավելի լուրջ ու համակարգված գործունեության,
գ) արդյո՞ք «հայկական միություն» ասելով ընկալվում են Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը, որքանո՞վ են հայաստանակենտրոն արտերկրյա ուսումնական հաստատությունների հայկական միությունները,
դ) Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի հայկական միություն,
ե) Հարվարդի հայկական միություն,
զ) Օքսֆորդի հայկական միություն,
է) ՄքԳիլլի հայկական միություն։

7. Հարցեր։

Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան – ԱՐՄԱԿԱԴը հիմնադրվել է 2007թ., որի նպատակն է նպաստելՀայաստանի Հանրապետությունում ակադեմիական համագործակցության խթանմանը, ինֆորմացիոն հոսքերի արագ փոխանցմանը և ակադեմիական ուղղվածության ծրագրերի իրականացմանը։ Այն իր գործունեությամբ, կանոնադրությամբ ամրագրված դրույթների համաձայն, նպաստում է
միջազգայինասպարեզում Հայաստանի Հանրապետության ակադեմիական վարկանիշի և հեղինակության բարձրացմանն 
ու ամրապնդմանը, օժանդակում է գիտականուղղությունների և մասնագիտությունների զարգացմանը, համապատասխան 
մասնագետների որակավորման բարձրացմանը՝ միջազգային գիտականհոսքին վերջիններիս ներգրավման ճանապարհով, 
նպաստում է ՀՀ և արտերկրյա գիտնականների փորձի փոխանակման, փոխշահավետհամագործակցության համար 
անհրաժեշտ մեխանիզմների ստեղծմանը՝ գիտական շփման լայն եզրեր ստեղծելով տեղի և արտերկրի գիտական 
մշակույթկրողների միջև, ապահովում է գործուն ինֆորմացիոն կապ արտասահմանում գտնվող գիտական 
շրջանակներ ներկայացնող հայ և այլազգիմասնագետների և Հայաստանի Հանրապետությունում նրանց գործընկերների 
միջև, նպաստում է ՀՀ քաղաքացիների ներգրավմանը Հայաստանի ևարտերկրի գիտական՝ արդեն գործող ծրագրերում և 
նախագծերում, օժանդակում նրանց կողմից նմանատիպ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

Similar Opportunities


Host Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Event Types

Lecture