Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ընդունելություն 2019, Երևան, Հայաստան

University of Sheffield


Deadline:

March 31, 2019


Opportunity Cover Image - Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ընդունելություն 2019, Երևան, Հայաստան

Ուսուցում Երեւանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրում

Հայ ղեկավարներին և մասնագետներին տրվում է յուրօրինակ հնարավորություն սովորել Երևանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրում ՝ հաճախելով ամիսը մեկական ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին Շեֆիլդի համալսարանի եւ բրիտանական այլ համալսարանների պրոֆեսորների կողմից Երեւանում իրականացվող դասընթացներին։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է։ Դիմել կարող են 25 տարեկանից բարձր, 3-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք։ Փաստաթղթերի ընդունելությունը  սկսվել է 2019 թվականի հունվար ամսից։ Մինչեւ մարտի 31-ը դիմողներին կտրամադրվի ուսման վարձի հատուկ գին։

Ծրագիրը ավարտելուց հետո կտրվի  բրիտանական Շեֆիլդի համալսարանի MBA դիպլոմ և աստիճան, ինչպես նաև  բրիտանական հեղինակավոր CMI  (Chartered Management Institute) Արտոնագրված Կառավարման Ինստիտուտի 7-րդ աստիճանի մագիստրոսական դիպլոմ` Ղեկավարում և ստրատեգիական կառավարում մասնագիտությամբ:

Շեֆիլդի համալսարանը բրիտանական ամենահին և հեղինակավոր համալսարաններից մեկն է: 2018 թվականին Եվրոպայի լավագույն համալսարանների ցանկում այն գրավել է 22-րդ տեղը և ըստ ՔՍ վարկանիշի` 75-րդ տեղը աշխարհի լավագույն համալսարանների ցանկում: 2017 թվականին Թայմս մասնագիտացված ամսագրի կողմից այն արժանացել է «Տարվա համալսարան» կոչմանը:

Շեֆիլդի համալսարանը լինելով հեղինակավոր Russel Group-ի անդամ հանդիսանում է Անգլիայի 24 լավագույն համալսարաներից մեկը։  Այն մտնում է աշխարհի լավագույն համալսարանների 1%-ի մեջ։

Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում և համալսարանի միակ ֆակուլտետն է, որ տեղակայված է Բրիտանիայի սահմաններից դուրս յուրատեսակ  կամուրջ հանդիսանալով Միացյալ թագավորության և Հարավ-արևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի միջև։

Ներկայումս Շեֆիլդի համալսարանը և Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը նոր կրթական ծրագիր են իրականացնում Հայաստանում։

2016 թվականի հոկտեմբեր ամսից Երևանում մեկնարկեց բրիտանական Շեֆիլդի համալսարանի  Executive MBA ծրագիրը:

Սա ամբողջովին նորարար, միջազգային ծրագիր է, որը նախագծված է այսօրվա ղեկավարների,  բիզնեսի ոլորտում աշխատող պրոֆեսիոնալների և գործարարների համար: Տվյալ ծրագիրն ընտրված է Հարավ-արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանում գործող մի շարք միջազգային ընկերությունների և կազմակերպությունների աշխատակիցների և մենեջերների կողմից մասնագիտական զարգացման նպատակով:

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ հայաստանյան ղեկավարներին  և մասնագետներին մասնակցել Երևանում ընթացող դասընթացներին և ստանալ բրիտանական հեղինակավոր Շեֆիլդի համալսարանի MBA դիպլոմ` առանց աշխատանքը ընդհատելու և ուսանելու համար այլ երկիր մեկնելու: Ծրագիրը ընթանալու է ամսական մեկ անգամ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևանում: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Առաջին տարվա վերջում բոլոր Executive MBA ուսանողները կհանդիպեն մեկ շաբաթյա համատեղ դասընթացների համար Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում, իսկ երկրորդ տարվա վերջում՝  Համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջում, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում ուսումնական շաբաթներին մասնակցելու համար։

Այս այցերի նպատակն է ընդարձակել ծրագրի միջազգային շրջադարձը, ինչպես նաև ուսանողներին տրամադրել նեթվորքինգի՝ կապեր ստեղծելու փայլուն հնարավորություն:

Ծրագիրը դասավանդելու են Շեֆիլդի համալսարանից եւ բրիտանական այլ համալսարաններից Երևան ժամանած պրոֆեսոր-դասախոսները:

Ուսանողները հնարավորություն կունենան մասնագիտանալ հետևյալ բնագավառներում.

- Ընդհանուր կառավարում

- Մարքեթինգ

- Ֆինանսներ

- Լոգիստիկայի կառավարում

- Առողջապահության կառավարում

- Մարդկային ռեսուրսների կառավարում

Շեֆիլդի համալսարանը տվյալ ծրագրի դիմորդներին տրամադրում է մասնակի կրթաթոշակ որոշակի զեղչի ձևով: Ուսման վարձի վճարման համար տրամադրվում է ճկուն համակարգ: Գումարը վճարվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 2 տարվա ընթացքում՝ 5 փուլով:

Փաստաթղթերը հանձնվում են Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջի հայաստանյան ներկայացուցչական գրասենյակում` նախնական հանդիպման մասին պայմանավորվելով։

Ծրագրին դիմորդները պետք է լինեն 25 տարեկանից բարձր եւ ունենան 3-5 տարվա աշխատանքային փորձ:


Ինչպես դիմել

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին, խնդրում ենք սեղմել հայտարարության ներքևում գտնվող APPLY ONLINE կոճակը և լրացնել նախնական դիմում-հայտը: Դիմում-հայտը լրացնելուց հետո ձեզ հետ կապ կհաստատի Շեֆիլդի համալսարանի աշխատակիցը և կտրամադրի ամբողջական տեղեկատվություն ամբողջական դիմումի լրացման վերաբերյալ:


Eligible Countries
Host Country
Study Levels
Opportunities
Publish Date
February 13, 2019


Apply to this Opportunity

Apply


7 Comments

Martiros Yeghiazaryan | 2019-02-15 08:52:37
I would like to now more about admission procedures, about the financials and tuition.


Samvel Siradegyan | 2019-02-15 06:05:48
I would like to now more about admission procedures, about the financials and tuition.


Sahakanush Yeghiazaryan | 2019-02-17 03:04:58
I would like to now more about admission procedures, about the financials and tuition.


Tatevik Khosroeva | 2019-02-18 04:52:09
I would like to now more about the financials and tuition.


Mariam Chakaryan | 2019-02-19 07:35:59
I would like to now more about admission procedures, about the financials and tuition.


David Khachatryan | 2019-02-19 08:37:06
I would like to be informed about the tuition. Thanks.


Asya Matinyan | 2019-03-15 06:41:12
I would like to know more about admission procedures, scholarships, financials and tuition. Thanks.



Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up