Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


Աշխատանք - Փոխվարչապետի խորհրդական, Երևան, Հայաստան

The Government of the Republic of Armenia

The office of the Deputy Prime Minister Tigran Avinyan


Deadline:

January 25, 2019, 18:00

Disciplines:


Opportunity Cover Image - Աշխատանք - Փոխվարչապետի խորհրդական, Երևան, Հայաստան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացնում է թափուր պաշտոնի մասին:

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Գործառույթները.

1) Իրականացնում է փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում է ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ, 

2) Պարբերաբար փոխվարչապետին է ներկայացնում իրեն հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր, 

3) Փոխվարչապետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը։ 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

1) Տնտեսագիտության (ցանկալի է մակրոտնտեսագիտության) կամ հանրային կառավարման մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան,

2) Տարիքը՝ 30 տարեկան և ավելի,

2) Պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ կամ հանրային ծառայության՝ առնվազն երեք տարվա փորձ, 

3) Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

4) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, հետևյալ ծրագրերի իմացություն՝ MS Office-ի հիմնական փաթեթի գերազանց իմացություն,

5) Հաղորդակցվելու, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն:

Ինչպես դիմել․

Թափուր աշխատատեղին դիմելու համար խնդրում ենք սեղմել ներքևի APPLY ONLINE կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը։

Մոտիվացիոն նամակում անհրաժեշտ է ներկայացնել թափուր հաստիքին դիմելու պատճառը, դիմողի այն հմտություններն ու կարողությունները, որոնք կնպաստեն աշխատանքային պարտականությունների կատարմանը։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. 010 51-57-98):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 25.01.2019 թ.՝ ժամը 18:00։


Eligible Countries
Host Country
Job Type
Publish Date
January 10, 2019


Apply to this Opportunity

Apply


5 Comments

Monika Martirosyan | 2019-01-11 01:39:20
Իհարկե կարող էի ավելի օրիգինալ և գեղեցիկ բառերով cv գրել, բայց կարծում եմ,որ գեղեցիկ խոսելու ժամանակն անցել է, այժմ հարկավոր են կադրեր,ովքեր կարող են շուտ սովորել, թե ինչ է պետք անել և թե ինչպես, իսկ դա ես կարող եմ անել


Վահան Ալեքսանյան | 2019-01-14 09:20:55
Հարգելի Մոնիկա Այո, ես համոզված եմ, որ կարող եմ անել ցանկացած աշխատանք և իմ առավելությունը իմ փորձն է, մարդկանց հետ շփվելու ունակությունը և դժվարին իրավիճակներում լուծումներ գտնելը, որն այսօր շատ կարևոր է ցանկացած աշխատանքի համար: Մեր պետական համակարգը այսօր ունի ինփ նմանների կարիք, ով կարող է իր վրա վերցնել խնդիրը և դրա լուծման համար չխնայել ջանք ու եռանդ: Շնորհակալություն


Bedros Cavik | 2019-01-14 07:27:00
Հարգելիներս, իմ խորին համոզմամբ ցանկացած աշխատանքի հաջողության գրավականն է համապատասխան կրթությունն ու փորձը,իսկ վերջիններիս բացակայության դեպքում սովորելու ընդունակությունը, ճկունությունը և անկեղծ նվիրվածությունը գործին, ինչպես նաև պարտաճանաչությունը, որոնք մինչ օրս էլ աշխատել եմ հնարավորինս ի կատար ածել իմ աշխատանքային փորձով, ինչին նպաստել է նաև բազմամշակույթային արժեքների կրող լինելու հանգամանքը: Նշանաբանս է. : Շնորհակալուն: Հաջողություն եմ ցանկանում բոլոր թեկնածուներին:


JEMMA MOURADIAN | 2019-01-23 05:12:53
Ցանկացած գործի հաջողություն՝ առավել ևս կառավարության համակարգում, ամենակարևորը ճիշտ կադրերի ընտրությունն է համապատասխան գործի համար։ Երբ ճիշտ մարդը ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում, դրանից շահում է գործը։


Edgar Mnoyan | 2019-01-25 02:50:15
Իմ համար կարևորը աշխատանքի ճիշտ կազմակերպումն ու մեծ պատասխանատվության զգացումն է, որից էլ կբխի ՀՀ քաղաքացու գնահատականը և՛ իմ մասին, և՛ իմ կատարած աշխատանքի: Վերջիվերջո աշխատանքը հանդիսանում է այն միակ հարթակը, որտեղ մարդիկ կկարողանան ի ցույց դնել իրենց ընդունակություններն ու կարողությունները:



Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up