The Awesome Foundation Yerevan Chapter Logo

The Awesome Foundation Yerevan Chapter

«Օսմ» հիմնադրամի (Awesome foundation) երևանյան մասնաճյուղն անկախ մարդկանց մի խումբ է, ովքեր նվիրումով աշխատում են, որ մեր իրականությունն ավելի շատ «թույն» ու «զիլ» գաղափարներ տեսանելի դառնան ու աջակցություն ստանան: Առանց ավելորդ գլխացավի և թղթավարության յուրաքնաչյուր ամիս «Օսմ» հիմնադրամը 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհնորհ է տրամադրում ամսվա հաղթող նախագծին։ Միակ պահանջն է նախագծի իրականացումը:

Նախագծերը կարող են լինել ծուռ և խելառոտ, բնականաբար թույն ու զիլ, բայց պարտադիր՝ իրատեսական։ «Օսմ» հիմնադրամը չի աջակցում արդեն գոյություն ունեցող նախագծերի, և դրամաշնորհը պետք է ծածկի իրականացման ծախսերն ամբողջությամբ` բացառելով աշխատավարձեր:

«Օսմ» հիմնադրամում սիրում են՝

  1. Նորարար, հետաքրքիր և արտասովոր գաղափարներ, որորնք միավորող են և դրական ազդցություն ունեն

  2. Գաղափարներ, որոնք հեռուն գնալու ներուժ ունեն

  3. Նախագծեր, որտեղ դրամաշնորհը կարող է խթան հանդիսանալ սկսելու մի նոր բան

Դիմումների ընդունման վերջնաժամկետը յուրաքանչյուր ամսվա վերջին օրն է: Շտապեք դիմել և այս անգամ միգուցե հենց Դուք ստանաք ամենամսյա ՕՍՄ մրցանակներից մեկը➡️ https://goo.gl/DB3ixJ

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները հրավիրվում են հետ ծանոթանալու և անձամբ ներկայացնելու իրենց նախագիծը:

Հաղթողը հայտարարվում է տեղում:

Հարցե"ր - awesomeyvn@gmail.com

Website

http://afy.am/

Email

awesomeyvn@gmail.com

Phone

Address