Հեռավա՞րն է աշխատանքի ապագան, արդյո՞ք տեխնոլոգիական ոլորտը կդառնա ամենաթույն ոլորտը։ Հավանաբար այո։
Աշխատաշուկան ակտիվորեն տեխնոլոգիական անցում է կատարում։ Մենք շտապում ենք վերապատրաստվել և ամեն օր գուգլում ենք մասնագիտություններ և հաստիքներ, որոնք թույլ կտան տանից աշխատել։
Սակայն ի՞նչ կա այնտեղ իրականում, ի՞նչ կա ինտերնետային կարիերայի չորս պատերից անդին (beyond)։
Յուրահատուկ մտածողություն և ընտրության հնարավորություն։
Մենք հիմնել ենք Beyond Learning Hub-ը, որ դուք կարողանաք զգալ թե ինչ է նշանակում լինել ՏՏ-ի մաս, գտնեք ձեր տեղը։ Այն տեղը, որին դուք լավագույնս համապատասխանում եք։
Ինչ հմտություննե՞ր են անհրաժեշտ։ Կարևոր չէ դուք սկսում եք 0-ից թե արդեն ունեք մի ամբողջ փունջ հմտություններ ձեր զինանոցում։ Մենք ունենք դասընթացների լայն տեսականի, որոնց առաքելությունն է ձեզ դարձնել հաջողակ և խոստումնալից մասնագետ։
Մենք հիմնվում ենք ձեր ներուժի և պատրաստվածության մակարդակի վրա։ Բացահայտում ենք ձեր այն տաղանդները, որոնց մասին գուցե ինքներդ էլ չգիտեիք։
Ինչպե՞ս ենք մենք դա անում։ Beyond Learning Hub-ը համագործակցում է առաջատար ընկերությունների և մասնագետների հետ՝ պատրաստելով, սովորեցնելով և ուղղորդելով ձեզ ամբողջությամբ առցանց ձևաչափով։
Մասնակցելով մեր դասընթացներին դուք, տեխնիկական գիտելիքներից զատ, զարգացնելու եք խնդիրներ լուծելու կարողությունը և ՏՏ ոլորտի մեծ պատկերը տեսնելու հմտությունը։
Հիմա դուք կարող եք դառնալ ՏՏ համայնքի լիարժեք անդամն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Փոփոխությունների և ընտրությունների ժամանակն է։ Ընտրիր քո նոր կարիերան և խթանիր անձնային ու մասնագիտական աճդ, երբեք մի հանձնվիր։
Համարձակ երազիր։
Մենք ունենք դրանք իրականություն դարձնելու պլան։