Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


Աշխատանք - ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, Հայաստան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով


Deadline:

December 30, 2018


Opportunity Cover Image - Աշխատանք - ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, Հայաստան

Փնտրվում են թեկուզ և ոչ մեծ փորձ, բայց մեծ նվիրում ունեցող մասնագետներ՝ ՀՀ նորընտիր Ազգային ժողովում ապագա պատգամավոր Համազասպ Դանիելյանի օգնականի վճարովի և անվճար հաստիքներում աշխատելու նպատակով: 

ՀՀ ԱԺ պատգամավորի օգնականի թափուր պաշտոնի համար մրցութային կարգով կարող են դիմել ստորև թվարկված նվազագույն չափանիշներին համապատասխանող անձիք՝

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, իրավաբանության, քաղաքագիտության կամ հասարակագիտական որևէ այլ գիտակարգում,
  • Հայերենի գերազանց իմացություն: Այլ լեզուների (հատկապես անգլերեն և ռուսերեն) իմացությունը կհամարվի առավելություն:
  • MS Office-ի առանցքային փաթեթի հմուտ տիրապետում: Վիճակագրական որևէ ծրագրի իմացությունը կհամարվի առավելություն:

Պատգամավորի օգնականի ցանկալի թեկնածուն պետք է ունենա հետևյալ հատկանիշները՝

  • Խիստ կազմակերպվածություն և պարտաճանաչություն,
  • Դժվար իրավիճակներում նախաձեռնություն վերցնելու և ինքնուրույն գործելու ունակություն,
  • Ղեկավարին հիմնավոր քննադատելու քաջություն,
  • Խնդիրներին ստեղծագործաբար մոտենալու և նորարարական լուծումներ առաջարկելու կարողություն։

Պատգամավորի օգնականի վճարովի հաստիքը հարմար կլինի հատկապես նորավարտ, բայց մեծ հավակնութուններ և արագ աճելու ցանկություն ունեցողների համար: Հայտարարությունում աշխատավարձի չափը չի նշվում, քանի որ այն սահմանված է օրենքով, ուստի պաշտոնին հավակնող դիմորդը պետք է ինքնուրույն կարողանա պարզել այն: Վճարովի պաշտոնի դիմորդը պետք է հասանելի լինի ամբողջ դրույքով աշխատանքի համար՝ հիմնականում ՀՀ Ազգային ժողովում, բայց նաև պատրաստ լինի աշխատանքային նպատակով ճամփորդել Երևանից դուրս:

Պատգամավորի օգնականի չվճարվող (հասարակական հիմունքներով) հաստիքը հարմար կլինի նորավարտների կամ ավարտական կուրսերում սովորողների համար, ովքեր պատրաստ կլինեն ավելի ճկուն գրաֆիկով, բայց նույնքան պարտաճանաչությամբ ներգրավել օրենսդիր մարմնի աշխատանքներում՝ փոխարենը ակնկալելով ստանալ խիստ օգտակար մասնագիտական փորձառություն, ինչպես նաև կարևոր փոփոխությունների մասը դառնալու հնարավորություն: 

Թե՛ վճարովի և թե՛ չվճարվող հաստիքի համար առանձնակի ուշադրությամբ կդիտարկվեն նաև ոչ երիտասարդ դիմորդները՝ հատկապես ոլորտային փորձառություն և փոփոխությունների տեսլական ունեցողները: 

Պատգամավորի օգնականի գործառույթների մանրամասները սույն հայտարարությունում չեն նշվում, քանի որ դրանք ևս սահմանված են օրենքով: 

Ի՞նչպես դիմել

Թափուր աշխատատեղին դիմելու համար խնդրում ենք սեղմել APPLY ONLINE կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը։

Մոտիվացիոն նամակում հարկավոր է համառոտ և հստակ կերպով ներկայացնել դիմորդի՝ օրենքով սահմանված պարտավորությունների իրականացման հետ կապված ունակությունները, ինչպես նաև մասնագիտական ձգտումները և գործունեության ուղղությունների առաջարկներ (ըստ ցանկության):

Կդիտարկվեն միայն ամբողջական դիմումները, իսկ կապ կհաստատվի միայն հաջորդ՝ հարցազրույցների փուլ անցած դիմորդների հետ: 


Eligible Countries
Host Country
Job Type
Publish Date
December 20, 2018


Apply to this Opportunity

Apply


13 Comments

Մեղեդի Քըլզի | 2018-12-21 03:33:32
Շնորհակալություն ձեր նախաձեռնության համար։


Astgh Gevorgyan | 2018-12-21 04:53:42
հրաշալի նախաձեռնություն:Շնորհակալություն:


EMUL1997 Harutyunyan | 2018-12-21 10:35:24
shnorhakalutyun hrashali naxadzernutyan hamar!


Radik Petrosyan | 2018-12-22 07:34:39
հրաշալի նախաձեռնություն:Շնորհակալություն:


Anjela Khachatryan | 2018-12-24 07:44:44
Երիտասարդներիս համար հիանալի հնարավորություն, շնորհակալ ենք:


Tehmine Babayan | 2018-12-25 05:41:19
Բոլորին հաջողություն եմ մաղթում։ Թող մեր առջև այլևս փայլուն ապագայի դռներ միշտ բացվեն ճիշտ ղեկավարների օգնությամբ։


Aramayis Madatyan | 2018-12-28 12:59:57
Բարև Ձեզ, Ներեցեք, բայց դիմումը լրացնելուց հետո ինքնակենսագրականը չեմ կարողանում (view application) գտնել։ PDF format -ով եմ ներբեռնել։


Mkhitar Ghazarian | 2018-12-29 03:35:17
Ներեցեք, բայց դիմումը լրացնելուց և ուղարկելուց հետո view application անելու դեպքում ինքնակենսագրականս չի բացում։ Սա տեխնիկական խնդի՞ր է, թե սխալը իմն է։


Անի Հովհաննիսյան | 2018-12-30 08:11:37
Նույն խնդիրը ինձ մոտ է....


OLya Azoyan | 2018-12-30 02:42:18
Նույն խնդիրը ինձ մոտ է....


Simon Simonyan | 2018-12-30 03:16:56
Ինձ մոտ էլ է նույն խնդիրը:


Lilit Karapetyan | 2018-12-30 09:51:38
Ինձ մոտ նույնպես


Անի Հովհաննիսյան | 2018-12-31 07:32:19
Հարգելի դիմումատուներ, ես կապվեցի ARMACAD-ի հետ: Ասեցին, որ տեխնիկական խնդիր է, բայց անհանգստանալու կարիք չկա.....մեզ մոտ չի երևում, բայց գործատուն տեսնում է մեր CV-ները: Հաջողություն բոլորին:



Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up