ԲԱՑ ԿԱՆՉ
«:Բուն» գիտամշակութային հիմնադրամը հրավիրում է «Ղարաբաղյան հակամարտության բազմաձայնությունը» քննարկումների շարքի շրջանակներում զեկուցում ներկայացնելու: Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հուզող թեմա է: Այն՝ որպես մեր հասարակության կարևորագույն հիմնահարց, միավորում է մարդկանց` անկախ նրանց քաղաքական հայացքներից, մշակութային առանձնահատկություններից, սոցիալական կարգավիճակից: Մենք ևս, կարևորելով այս հիմնահարցը, նախաձեռնում ենք քննարկումների շարք, որը կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտությանը՝ դրանում մասնակցության տարբեր խմբերի տեսանկյունից: Քննարկումները բաց են լինելու հանրության համար: Քննարկումների ընթացքում ներկայացված զեկուցումները նկարահանվելու և հեռարձակվելու են Բուն TV-ով:
ԶԵԿՈՒՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԹԵՄԱՆԵՐԸ
Առաջարկում ենք հետևյալ թեմաները, սակայն բաց ենք նաև այլ թեմատիկ առաջարկների համար.
● Վետերաններ. պետության հոգատարությունը Ղարաբաղյան հակամարտության (ներառյալ ապրիլյան պատերազմի) մասնակիցների հանդեպ:
● Զինվորներ. զինվորների առօրեականությունը:
● Փախստականներ. փախստականների տարբեր խմբերի ինտեգրվածությունը Հայաստանում:
● Վերաբնակիչներ. նոր միջավայրում վերաբնակիչների ինտեգրումը:
● Կանայք. Կանանց մասնակացությունը պատերազմին:
● Երիտասարդներ. Ղարաբաղյան հակամարտության հեռանկարների ձևավորումը:
● Երեխաներ. հակամարտության ազդեցությունը:
● Ծերեր. փոխակերպման վկաներ և «նստակյացներ»:
● Հատուկ կարիքներ ունեցող անձինք. հակամարտության ազդեցությունն առօրեականության վրա:
● Սահմանապահ գյուղացիներ. առօրեականությունը պատերազմի սպառնալիքի ներքո:
● Պատերազմի թալանչիներ. հարստության կուտակումը և հետագա օգտագործումը:
Զեկուցողների վարձատրությունը
Զեկուցողներին կտրվի հոնորար՝ 120000 դրամ (հարկերը ներառյալ)։
Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ
• կարևորում ենք զեկուցման լեզվի պարզությունը և հասկանալիությունը, օրինակներով հագեցվածությունը և լայն լսարանի համար հետաքրքիր ներկայացումը.
• զեկուցման ակնկալվող տևողությունը 20-30 րոպե է.
• զեկուցողը պետք է ներկայացնի զեկուցման տեքստը www.boon.am կայքում՝տեսանյութին կից տեղադրելու համար.
• զեկուցումները լինելու են 2019թ. մարտ-հուլիս ամիսներին
Ինչպես դիմել
Այս հնարավորությանը դիմելու համար լրացրեք հայտարարության ներքևում գտնվող հայտադիմումը։
Զեկուցողների ընտրությունը
Հայտերը գնահատվելու են հանձնաժողովի կողմից՝ հետևյալ չափանիշներով. 1) առաջարկված թեմայի խնդրականացումը, 2) հիմնախնդրի ձևակերպման հիմնավորվածությունը և հստակությունը, 3) ներկայացված թեմայի շուրջ հայտատուի փորձառությունը: Հայտատուների ընտրությունը կկատարվի նախ՝ հայտի գնահատման, այնուհետև՝ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ զրույցի հիման վրա:
ԿԱՐԵՎՈՐ ԱՄՍԱԹՎԵՐ
Դիմումի ներկայացման վերջնաժամկետ՝ 5 փետրվարի, 2019թ.:
Ընտրված զեկուցումների հայտարարում՝ 15 փետրվարի, 2019թ.:
Առաջին զեկուցում՝ մարտի սկիզբ, 2019թ.:
0 Comments