BSC Business Support Center  Follow

Դասընթաց - Վարկային մասնագետի պատրաստում, Quick Start 2017, Երևան

Publish Date: Feb 22, 2017

Deadline: Feb 27, 2017

Վարկային մասնագետի պատրաստում

Փետրվարի 27-ին մեկնարկում է «Վարկային մասնագետի պատրաստում» ծրագիրը` Quick Start նախագծի շրջանակներում:
Շտապե´ք գրանցվել այս համալիր ծրագրին, որն իր մեջ ներառում է դասընթացների շարք, գործնական այց ֆինանսաբանկային ոլորտում գործող ընկերություն, թեստավորումներ, որակավորման շնորհում և կապի ստեղծում ֆինանսաբանկային ոլորտի գործատուների հետ:

Այսօր ֆինանսաբանկային ոլորտը Հայաստանում համարվում է առաջատար ոլորտներից: Quick Start նախագծի «Սպառողական և բիզնես վարկերի գծով վարկային մասնագետի պատրաստում» ծրագրի նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ ֆինանսաբանկային ոլորտում, ովքեր մասնակցությունից անմիջապես հետո պատրաստ կլինեն աշխատել որպես վարկավորման մասնագետ, կունենան գիտելիքներ բանկային գործունեության, վարկավորման գործընթացների, ֆինանսական վերլուծությունների վերաբերյալ: Դասընթացին մասնակցելու համար աշխատանքային փորձը պարտադիր չէ: Quick Start-ը համագործակցում է ֆինանսաբանկային ոլորտում գործող մի շարք ընկերությունների հետ, և ծրագրի լավագույն մասնակիցների թեկնածությունը կդիտարկվեն գործատու կազմակերպությունների կողմից:

Ծրագրի հիմնական փուլերն են՝

1.  Թեստավորում, որով կպարզվի մասնակիցների գիտելիքի նախնական մակարդակը
2. Դասընթաց 1. «Վարկավորման գործընթաց» (10 ժամ)
3. Դասընթաց 2. «Խորացված բիզնես վերլուծություն և ռիսկերի գնահատում» (8 ժամ)
4. Գործնական այց վարկային կազմակերպություն. ծանոթացում աշխատանքային միջավայրին
5. Ավարտական թեստավորում և որակավորման շնորհում:
6. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն և կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Մանրամասների և գրանցվելու համար հետևե՛ք հղմանը: 

Մասնակիցների քանակը` ընդամենը 15:

Մեր կայքում կարող եք ծանոթանալ այլ մասնագիտական ուղղություններ պատրաստող ծրագրերին` www.trainings.am: (Quick Start բաժին)

Ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր մասնակիցների շարքում:
Հետևե՛ք մեր Facebook-յան էջին նորություններին ծանոթանալու համար:

Հարցերի դեպքում զանգահարեք (010) 57 47 78, (077) 57 47 78, (095) 57 47 78, սիրով կպատասխանենք:

Similar Opportunities


Disciplines

Banking

Business

Economics

Finance

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings