TOEFL IBT քննության նախապատրաստում և հանձնում Master Style ուսումնական կենտրոնում

Publish Date: Dec 09, 2016

Կենտրոնի մասին 

Մաստեր Սթայլ ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՀՀ-ում գործող լավագույն ուսումնական կենտրոններից մեկը, որտեղ դասավանդում են միայն բարձր որակավորումներ ունեցող և արտերկրում վերապատրաստումներ անցած պրոֆեսինալ մասնագետներ: Կենտրոնը հանդիսանում է նաև ամերիկյան ETS-ի կողմից պաշտոնապես հաստատված TOEFL IBT թեստավորման կենտրոն, ինչը նշանակում է, որ այսուհետև ՀՀ-ում ամերիկյան համալսարան, ասպիրանտուրա ընդունվելու, արտերկրում սովորելու և աշխատելու համար անհրաժեշտ TOEFL IBT քննությունը կարող եք հանձնել Մաստեր Սթայլ ուսումնական կենտրոնում:

Քննական սենյակը նախատեսված է 10 մասնակցի համար, ապահովված է ETS կազմակերպության կողմից հավաստագրված համակարչային տեխնիկայով: Քննությունն անցկացվում է ETS կազմակերպության կողմից որակավորված աշխատակիցների վերահսկողության ներքո, ովքեր ապահովում են հանգիստ միջավայր ՝  հնարավորինս կանխելով ավելորդ լարվածությունը: Կենտրոնի աշխատակիցները տրամադրում են ամբողջական տեղեկատվություն քննությունների անցկացման օրերի, ժամերի, անցկացման կարգի , գրանցումների, վճարումենրի և այլ հարցերի վերաբերյալ:

Կենտրոնը կազմակերպում է նաև TOEFL IBT քննության նախապատրաստող դասընթացներ խմբային և անհատական կարգով:

Խմբային դասընթացի պայմանները.

  • Շաբաթական 3 օր, 2 ժամ,
  • Յուրաքանչյուր շաբաթ 1 ամբողջական թեստի հանձնում
  • Փոքր խմբեր ( 2-5 մասնակից), անհատական մոտեցում
  • Պրոֆեսիոնալ դասավանդողական կազմ
  • Անհրաժեշտ նյութերի և գրքերի տրամադրում
  • Արտապարապմունքային անհատական օժանդակություն
  • Ընդարձակ և տեխնիկապես հագեցած լսարաններ
  • Ճկուն գրաֆիկ
  • Խմբային դասընթացի ամսավճարը՝ 45000 դրամ
  • Անհատական դասըթացի մեկ ժամի արժեքը ՝ 5000 դրամ:

Կենտրոնը կազմակերպում է նաև իրականին մոտեցված TOEFL IBT ՓՈՐՁՆԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄՆԵՐ, որոնց ընթացքում մեր մասնագետները տրամադրում են անհատական խորհրդատվություն թեստի արդյունքների վերաբերյալ:

Փորձնական թեստավորման արժեքը՝ 4000 դրամ:

Կենտրոնի առանձնահատկություններն ու պայմաններն են`

  • Պրոֆեսիոնալ դասախոսական կազմ, արևմտյան և եվրոպական դասավանդման լավագույն ստանդարտների ներդրում ծրագրերում,
  • Պատվիրատուի պահանջների և կարիքների համապարփակ ուսումնասիրություն և գնահատում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում և համապատասխան ծրագրերի մշակում` հիմնվելով կենտրոնի կողմից անվճար կազմակերպվող բանավոր և գրավոր թեստավորման արդյունքների, ինչպես նաև լրացված հարցաթերթիկի վրա,
  • Որակավորված մեթոդաբանի կողմից մշակված և պարբերաբար վերահսկվող հատուկ ծրագրեր,
  • Մշտապես լրացվող նորագույն էլեկտրոնային և թղթային գրականություն (Cambridge, Oxford, MacMillan, Peterson, Kaplan և այլն),
  • Դասընթաների ընթացքում անհրաժեշտ բոլոր նյութերի անվճար տրամադրում,
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ (կենտրոնը առաջարկում է արտապարապմունքային անհատական օժանդակություն մասնագետների կողմից, որը կարող է լինել նաև online տարբերակով),
  • Ճկուն ժամեր և փոքրաքանակ խմբեր (3-6 ուսանող),
  • Կենտրոնում գործում է Մաստեր Սթայլ ակումբը, որը ուսանողներին հնարավորություն է տալիս անվճար կարգով մասնակցել մասնագետների, այդ թվում նաև լեզվակիրների (Native Speaker) կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումներին` քննարկումներ, ֆիլմդիտումներ, մաֆիա խաղեր, ուսուցանող թրեյնինգներ, արշավներ և այլն,
  • Կորպորատիվ համագործակցությունների երկար տարիների փորձառություն. կենտրոնը համագործակցել է ՀՀ-ում գործող մի շարք խոշոր կազմակերպությունների աշխատակիցների հետ (ՀՀ Կենտրոնական բանկ, Ղ-Տելեկոմ, ԱրմենՏել, Իմեքս Գրուպ, Հայ-Ռուս Կոոգեներացիա, Հայէկոնոմբանկ, ՖԻՆՔԱ Հայաստան, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Արդշինինվեստբանկ, Գնոմոն, Երևանի Ոսկերչական Գործարան և այլ խոշոր ընկերություններ),
  • Ընդարձակ, լուսավոր, տեխնիկապես հագեցած լսարաններ, օտարալեզու գեղարվեստական գրադարան,
  • Դասընթացի ավարտին յուրաքանչյուր ուսանողի տրվում է վկայական,
  • Ուսումնական կենտրոնը կազմակերպում է նաև "Online" ուսուցում ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ մարզերում գտնվող մասնաճյուղերի աշխատակիցների համար,
  • Կենտրոնում գործում է բոնուսային համակարգ. կատարած վճարումների դիմաց ուսանողները ստանում են բոնուսներ: Կուտակելով համապատասխան բոնուսներ` ուսանողները հնարավորություն են ստանում օգտվել ծառայություններից` գումարի կես մասի փոխարեն վճարելով բոնուսներ:
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների և Excel ծրագրի իմացության online թեստավորում` արագ և անվճար masterstyle.am կայքում:

Կոնտակտային տվյալներ

Սարմենի 1, 2/1 ( Մատենադարանի հարևանությամբ)
094 / 096 444 080
info@masterstyle.am

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia

Event Types

Trainings