ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիա Սերունդ ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդ մասնագետների զարգացմանը և պատրաստել երիտասարդ առաջնորդների հաջորդ սերունդը: Ծրագրի հիմքում ընկած է գործնական ուսուցումը (coaching), որի ընթացքում փորձառու մասնագետները երիտասարդներին փոխանցում են պրակտիկ գիտելիքները և ֆինանսաբանկային ոլորտի առօրյայում ձեռք բերված փորձը: Այստեղ միավորվում են տեսությունն ու ժամանակակից բանկային գործի լավագույն փորձը: Ծրագրի շնորհիվ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալ իրական գործարար միջավայրին, պատկերացում կազմել նոր տեխնոլոգիաների և հնարավորությունների մասին:
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 1.5 ամիս
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ` լրիվ աշխատանքային օր (09:00-18:00, երկուշաբթի-ուրբաթ)
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Ամերիաբանկը փնտրում է ակտիվ, մոտիվացված և եռանդուն երիտասարդների` բանկի թիմը համալրելու և Ամերիաբանկի առաջատար մասնագետների մոտ 1.5 ամսվա բացառիկ վերապատրաստում անցնելու համար: Ամերիա Սերունդ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել բանկի տարբեր ստորաբաժանումներում` թափուր հաստիքի առկայության դեպքում:
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եթե Դուք
• ԵՐԻՏԱՍԱՐԴ եք` 20-25 տարեկան
• ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ` ձգտում եք աշխատել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում
• ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` առաջատար համալսարանների ուսանող կամ շրջանավարտ եք ֆինանսների և տնտեսագիտության, տեխնիկական, հումանիտար կամ այլ բնագավառներում:
• ՃԿՈՒՆ եք` լավ տիրապետում եք համակարգչին և լեզուների (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
• ՍՏԵՂԾԱԳՈՐԾ` նոր մարտահրավերներ ընդունող և նորարարական գաղափարներով ու մոտեցումներով լի
ԹԻՄԱՅԻՆ` բաց, համագործակցող, կառուցողական և վստահելի, կարողանում եք համագործակցել տարբեր մշակույթների, սոցիալական և գենդերային խմբերի հետ
ապա Ամերիա Սերունդ ծրագիրը հենց Ձեզ համար է:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Կրթության հնարավորություն` ամսական փոխհատուցմամբ
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Եթե Դուք պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք դառնալ Երազանքի թիմի անդամ, խնդրում ենք լրացնել ներկայացված դիմում հայտի ձևը, կցել CV-ն, ինչպես նաև մոտիվացիոն նամակը և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` generationA@ameriabank.am:
Խնդրում ենք նամակի վերնագիր դաշտում նշել Generation A անվանումը, Ձեր անունը և ազգանունը, այլապես ավտոմատացված համակարգման պատճառով Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
Դիմումների ընդունման սկիզբը` Հուլիսի 20, 2016թ.
Դիմումների ընդունման վերջնաժամկետ` Օգոստոսի 16, 2016թ.