Հայաստանում ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, ով Փարիզի Դեկարտի անվան համալսարանի հայցորդ է, սեփական դոկտորական ատենախոսության պատրաստման շրջանակում նախատեսել է սոցիոլոգիական հետազոտության անցկացում բուհերի դասախոսների շրջանում՝ հայաստանյան բարձրագույն կրթության կանոնակարգման և որակի ապահովման վերաբերյալ:
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել բուհերի դասախոսների տեսակետը և ակընկալիքները Հայաստանի բարձրագույն կրթության պետական կանոնակարգման և որակի ապահովման օրենսդրության, մեխանիզմների և գործիքակազմի վերաբերյալ:
Խնդրում ենք անցնել այս հղումով՝ http://goo.gl/forms/v6GosE9Hj1 և օժանդակել սոցոլոգիական հետազոտության իրագործմանը:
Խնդրում ենք նշել վերոհիշյալ հասցեում ներկայացված պնումների հետ ձեր համաձայնության աստիճանը 1-ից 5 թվերի օգնությամբ (1=Բոլորովին համաձայն չեմ, 2 = Ավելի շուտ համաձայն չեմ, 3 =Դժվարանում եմ պատասխանել, 4=Ավելի շուտ համաձայն եմ, 5=Լիովին համաձայն եմ):
Տեղեկատվության գաղտնիությունը և հարցման անանունությունը երաշխավորվում է: Հարցմամբ ձեռք բերված տվյալները ներկայացվելու են ընհանրացված ձևով: