American Councils for International Education  Follow

Professional Fellows Program ամբողջապես ֆինանսավորվող ծրագրի ներկայացում

Publish Date: Oct 20, 2016

Event Dates: from Nov 01, 2016 06:30 to Nov 01, 2015 08:00

Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին, ովքեր աշխատում են պետական մարմիններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում, օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում ընգրկված հաստատություններում՝ մասնակցելու Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը ներկայացնելու, մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպմանը: PFP ծրագրի 2016թ. մասնակիցներ Ասանեթ Ալոյանը, Կարեն Ամիրյանը և Սեդա Թարջումանյանը կներկայացնեն իրենց փորձը:

Ծրագրի համակարգող Նանե Աբրահամյանը կպատասխանի մրցույթի հայտը ներկայացնելու և ընտրության փուլերի անցկացման վերաբերյալ հարցերին: Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին 18:30-ին:

Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել` նամակ ուղարկելով info@americancouncils.am էլ. հասցեին` նշելով ազգանուն, անուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար և աշխատավայր: Բոլոր գրանցված դիմորդները հանդիպման վայրի մասին կտեղեկացվեն էլ-փոստով նոյեմբերի 1-ին մինչև ժամը 12-ը:

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Presentation