Փորձնակ կազմակերպիչ - Համայնքային զարգացման նորարարական կենտրոն ՀԿ, Երևան

Save in my favorites

«Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ-ի

«Ձեռներեցության դպրոցի» միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ է փորձնակ կազմակերպիչ

Միջոցառումների կազմակերպիչը պետք է ունենա հետևյալ հմտությունները.

  • համակարգման և/կամ կազմակերպման փորձառություն,
  • լավ զարգացած հաղորդակցման հմտություններ,
  • սեփական բիզնես գաղափար կամ սեփական մոտիվացիա,
  • լինի ինքնակազմակերպված և վերջնաժամկետներին հետևող անձնավորություն,
  • տիրապետի անգլերենի և ռուսերենի՝ խոսակցական մակարդակում,
  • կարողանա սոցիալական ցանցերի օգնությամբ կազմակերպել միջոցառումներ,
  • ունակ լինի սովորելու, արձագանքելու, նորը ստանալու, հինը ադապտացնելու:

Աշխատանքային պարտականությունները

  • Կազմակերպել կենտրոնի միջոցառումները սոցիալական ցանցերի և համացանցի այլ հնարավորությունների օգնությամբ՝ քննարկումներ, դասընթացներ, հանդիպումներ բնակիչների և գործընկերների հետ,
  • Ապահովել միջոցառումների նյութերի նախապատրաստում, բազմացում, ուղարկում միջոցառման մասնակիցներին (մասնակիցների տեղեկացում միջոցառման ժամանակի, վայրի և օրակարգի մասին, մասնակիցների գրանցում),
  • Նախապատրաստել միջոցառումների համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները, լուսանկարահանել և տեսաձայնագրել դրանք, ինչպես նաև ամփոփել և փաստաթղթավորել միջոցառումների արդյունքները,
  • Կենտրոնի անդամների, համայնքի բնակիչների, ձեռներեծության դպրոցի մասնակիցների և գործընկերների կոնտակտային տվյալների և համագործակցության արդյունքների մուտքագրում և թարմացում CRM համակարգում, ինչպես նաև ամենօրյա հեռախոսազանգերի արձագանքում՝ գրանցելով դրանք CRM համակարգում և փոխանցելով պատասխանատուներին։
  • Իրականցնել էլ.կայքում տվյալների թարմացման և մուտքագրման աշխատանքները անգլերեն լեզվով, ինչպես նաև կենտրոնի կայքերի վարում սոցիալական ցանցերում՝ նյութերի հավաքագրում և մուտքագրում, միջոցառման վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում, ստացված արձագանքներին արձագանքում և փոխանցում կենտրոնի տնօրենին:

Աշխատանքային ժամերը՝ ճկուն գրաֆիկ:

Թեքնածուների դիմումները ուղարկեք info@smartcity.am էլեկտրոնային հասցեյով կամ զանգահարեք Գայանե Երզնկանյանին 094679699 հեռախոսահամարով։

Similar Announcements