American Councils for International Education  Follow

Փոխանակման ծրագիր օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման երիտասարդ մասնագետների համար

Publish Date: Mar 01, 2016

Deadline: Apr 15, 2016

PFP-ն երիտասարդ մասնագետների համար ԱՄՆ-ում ինտենսիվ մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն է

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

  • ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին
  • կարևորելու քաղաքացիական հասարակության դերը և ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին
  • ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի և Հայաստանի հաստատությունների միջև
  • միասնական ուղիներ փնտրելու և գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մասնագիտական խնդիրները հաղթահարելու համար:

PFP ծրագիրը տրամադրում է՝

  • հնարավորություն 4-5 շաբաթ աշխատելու ԱՄՆ պետական օրենսդրական մարմիններում, ԱՄՆ-ի Կոնգրեսում, քաղաքապետարաններում կամ ՀԿ-ներում
  • կրթաթոշակ, ճանապարհածախս, առողջության ապահովագրում և վիզայի վճար
  • հնարավորություն ապրելու ամերիկացի հյուրընկալող ընտանիքում
  • հնարավորություն դառնալու մասնագետների հեղինակավոր ցանցի մասը և օգտվելու այդ միջազգային ցանցի ռեսուրսներից:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

  • լինեն 25-ից 35 տարեկան
  • լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
  • ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան
  • տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնողները պետք է ներկայացնեն TOEFL (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ` IELTS թեստի 6 միավոր) արդյունքները
  • ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ և դիմելու պահին աշխատեն
  • ունենան համապատասխան փորձ և մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական և հասարակական սեկտորում
  • ցուցաբերեն առաջնորդելու և համագործակցելու հմտություններ:

Մասնակիցները կարող են աշխատել հետևյալ մասնագիտական ոլորտներում

  • Պետական մարմիններում – այդ թվում տեղական և մարզային կառավարություններում, հաստատություններում, որոնք ներգրավված են սոցիալական և տնտեսական քաղաքականության, կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության և օրենսդրության մշակման և/կամ իրականացման, ինչպես նաև որոշումների կայացման մեջ քաղաքացիների դերը մեծացնելու գործընթացներում:
  • Բիզնես ոլորտում - մասնագետներ, ովքեր ընդրգկված են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ակտիվացնելու գործում:
  • Սոցիալական նորարարության և սոցիալական ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպություններում:
  • ՀԿ-ներում – որոնք ներգրավված են հանրային քաղաքականությունը, օրենսդրությունը ձևավորելու և բնակչության մասնակցությունը խթանելու գործում:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2016թ. ապրիլի 15-ը ներկայացնեն

օնլայն դիմում՝
 

Օրենսդրական ոլորտի մասնագետների PFP ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը:

Ծրագրի մանրամասների համար դիմեք Ամերիկյան խորհուրդների գրասենյակ

56 00 45, 54 40 12   

pfp@americancouncils.am   

http://americancouncils.am

Similar Opportunities


Study Levels

Non Degree

Opportunity Types

Fellowships

Host Countries

United States