Մրցույթի հրավեր - «Հանրային քաղաքականության կրթաթոշակներ 2017» նախաձեռնություն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Publish Date: Dec 23, 2016

Deadline: Jan 25, 2017

Մրցույթի հրավեր «Հանրային քաղաքականության կրթաթոշակներ 2017» նախաձեռնություն

ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է «Հանրային քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնության մեկնարկի մասին, ուղղված աջակցելու հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում` բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել վճռորոշ մարտահրավերները և մշակելու դրանց կիրառական լուծումներ:

Թեմաները ներառում են, բայց չեն սահմափակվում հետևյալ ոլորտներով. ժողովրդավարական կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար, հավասարություն և հակախտրականություն, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, ինտեգրացիա և ժողովրդավարական բարեփոխումներ, սոցիալական, տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականություն:

Ծրագրի բյուջե

Կրթաթոշակառուները կստանան մինչև 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ծրագրի իրականացման հետ առչվող ծախսերի համար: Կրթաթոշակառուները նեկայացնում են ըստ առաձին ծախսերի ամբողջական բյուջեն միայն այն դեպքում, երբ նրանք հաջողությամբ հաղթահարել են դիմումների ներկայացման և ընտրության առաջին փուլը: 

Ով կարող է դիմել

Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսական կազմի, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների և խորհրդատուների համար: Անհրաժեշտ է ունենալ նվազագույնը մագիստրոսական կրթություն հանրային կառավարման, հանրային քաղաքականության, քաղաքագիտության կամ սոցիալական այլ գիտությունների` իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների կամ համանման բնագավառներում: Ցանկալի է փորձի առկայություն հանրային քաղաքականության ձևակերպման և վերլուծության, ինչպես նաև շահերի պաշտպանություն իրականացնելու ոլորտներում: Հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը ևս խիստ գերադասելի է: Հայտատուն պարտավոր է էական և անհրաժեշտ ժամանակ հատկացնել մինչև հինգ ամիս տևող նախագծերի իրականացմանը, որոնք կարող են ներկայացվել միայն անհատների կողմից:

Դիմելու ընթացակարգ

Ծրագրի դիմումները ընդունվում են երկաստիճան ընթացակարգով: Առաջին փուլում դիմորդները ներկայացնում են մեկ էջի սահմաններում լրացված Հետաքրքրության նամակը (Հետաքրքրության նամակի ձևը տես կից փաստաթղթում), որը ձևակերպում է քաղաքականության հետազոտության առարկա հանդիսացող խնդիրը, դրա հրատապությունը քաղաքականության մշակման տվյալ փուլում, հետազոտության մեթոդաբանությունը և ակնկալվող արդյունքները: Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները ընտրության երկրորդ փուլում կներկայացնեն քաղաքականության հետազոտության ամբողջական դիմում հայտ: Բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին 2017 թվականի հունվարի 23-ից հետո, վեցշաբաթյա ժամկետում:

Դիմումների ընդունում և վերջնաժամկետ

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն լրացված Հարցման նամակը, (ըստ կից փաստաթղթում նշված ձևի), հետևյալ էլ. հասցեին register@osi.am մինչև 2017 թվականի հունվարի 25-ը, ժամը 17.00: Դիմումը մեզ ուղարկելուց հետո, մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում, դուք կստանաք հաստատող նամակ դիմումի ստացման վերաբերյալ, հակառակ դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարիամ Մաթևոսյանին` «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի պատասխանատու, էլ. փոստ` mmariam@osi.am Տեղեկացնում ենք նաև, որ ԲՀՀՀ գրասենյակը չի աշխատելու 2016 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը ներառյալ:

Մրցույթի մանրամասները:

Մրցույթի պայմանների վերաբերյալ ինֆորմացիա կարելի է ստանալ այցելելով  osf.am կամ հետյալ հղմամբ :

Մրցույթի հետ կապված հարցերի պարզաբանմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա 2017 թվականի հունվարի 16–ին, ժամը 17.00, Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Վիվալդի սրահում

Similar Opportunities


Disciplines

Democracy Studies

Economics

Human Rights

Law

Opportunity Types

Fellowships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia