Մրցույթ` ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար, 2017թ.

Publish Date: Jan 31, 2017

Deadline: Feb 15, 2017

Մրցույթ` ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար -2017թ.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ 2017-18 ուստարվա համար հայտարարում են մրցույթ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող, ռուսերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական  բնակության իրավունք կամ ժամանակավոր կացության կարգավիճակ և հաշվառված չեն Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  • դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,

  • հարցաթերթիկ և մասնակցության հայտաձև,

  • միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, իսկ ավարտական դասարանում/կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,

  • անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,

  • բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և

  • ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ  /ռուսերեն լեզվով/,

  •  3×4 չափի 6 գունավոր լուսանկար,

  • արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Քննությունները կկազմակերպվեն ՀՀ կառավարության 2012 թվականի  ապրիլի 26-ի N 597- Ն որոշմամբ հաստատված  «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 6 դեկտեմբերի 2007 թ. N 1193-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:

Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև

  • ռեֆերատ՝ ռուսերեն լեզվով/10 էջ/,

  • ռուսերեն լեզվի իմացության մակարդակը /ТРКИ-2/ հաստատող թերթիկ,

  • օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ:

Մրցույթը կանցկացվի ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության եվ ուսուցման, դոկտորանտուրայի եվ հայցորդության ձևակերպման կարգի:

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/:

Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ:

Փաստաթղթերը ներկայացնել  Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց, ք. Երևան, Հանրապետության փողոց 73, հեռ. 54-05-98։ Քննությունները տեղի կունենան 2017թ. փետրվարի 16-ից 24-ը ընկած ժամանակահատվածում: Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով:

Մրցույթի հաղթողների տարկետման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ՀՀ կառավարության 2015թ. փետրվարի 5-ի N 117-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Բոլոր մրցույթներն հաջողությամբ անցած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին։ 

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռ. 54-05-98, 58-04-03 կամ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն(ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբ., տուն 20/14, հեռ. 52-03-60):


This opportunity has expired. It was originally published here:

http://edu.am/index.php/am/events/view/848

Similar Opportunities


Disciplines

Accounting

Anthropology

Archaeology

Art History

Arts

Banking

Business

Business Administration

Chemistry

Computer Engineering

Culture

Design

Economics

Environmental Studies

Financial Mathematics

Geography

Information Technology

Linguistics

Migration Studies

Philosophy

Project Management

Psychology

Science

Social Media

Statistics

Technology

Tourism

Study Levels

Undergraduate

Eligible Countries

Armenia

Host Countries

Russia