Երգահանության միջազգային մրցույթ 2016

Save in my favorites

Տոնական նվեր (12/14/16 - 1/2/17) Հատուկ ամանորյա առաջարկ և վերջին հնարավորությունը մրցույթին մասնակցելու համար - $25 դոլար անդամավճար (իջեցված)

Երկարաձգված վերջնաժամկետ (11/4/16) • $35 անդամավճար

Ձեր սրտից երգեք / Ընտրեք խնդիր (11/14/16 - 11/24/16) Հատուկ առաջարկ՝ արտիստները կարող են ներկայացնել երգեր սիրո կամ հասարակության խնդիրների մասին • $35 անդամավճար

Screen Shot (12/1/16 - 12/8/16) Հատուկ առաջարկ՝ արտիստները կարող են ներկայացնել այնպիսի երգեր, որոնք կօգտագործվեն ֆիլմերում, հեռուստատեսությունում, գովազդներում կամ խաղերում։ • $35 անդամավճար
 
Տոնական նվեր (12/14/16 - 1/2/17) Հատուկ ամանորյա առաջարկ և վերջին հնարավորությունը մրցույթին մասնակցելու համար • $25 անդամավճար (իջեցված)

Արդյո՞ք ձեզ բախտ վիճակվել է ձեր երգերը ներկայացնելու երգարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներին։               Լինելով աշխարհում ամենահեղինակավոր երգահանության մրցույթներից՝  Երգահանության միջազգային մրցույթը հնարավորություն է ընձեռնում նախադրյալներ ստեղծել երաժշտության և երգահանության մեջ հաջողության հասնելու համար։ Ավելի քան $150,000 արժողությամբ դրամական պարգևներ և մրցանակներ կտրվեն 71 հաղթողներին՝ ներառյալ $25,000 արժողությամբ գլխավոր մրցանակը։

Մրցույթին մասնակցելու համար այցելեք  http://www.songwritingcompetition.com

Միջազգային Երգահանության Մրցույթը հայտնի է իր հեղինակավոր ժյուրիյի անդամներով։ Մրցույթը 2016 թ-ի համար նույնպես ունի ազդեցիկ ժյուրիյի կազմ, որի անդամներն են Թոմ Վեյթսը, Քրիս Քորնելը, Զիգգի Մարլին, Bastille ռոք խումբը, Լորդը, Սառա Էվանսը, Դոնովանը, Ինդիա Էյռին, Մայք Ստեռնը, Ջո Բոնամասսանմ, Մարտի Մագուայրը (Dixie Chicks), Ջոյ Ուիլյամսը (The Civil Wars), Ռայան Բինհամը, Սալիֆ Կեյտան, Վիջայ Այերը, ինչպես նաև կարևոր ձայնագրման ստուդիաների տնօրենները՝ Քրեյգ Կելլման (Գործադիր տնօրեն, Atlantic Records), Դեն Մակքերոլ (Նախագահ, Warner Bros.), Սեյմուր Ստեյն (Գործադիր տնօրեն, Sire Records), Դենիել Գլասս (President, Glassnote Records), Քրեյգ Բոլսամ (Համասեփականատեր, Razor & Tie), Ջոն Էսպոզիտո (Գործադիր տնօրեն, Warner Music Nashville), Սթիվ Յեգելվել (Փոխնախագահ, Island Records) և այլք. 

Միացե՛ք այս մրցույթին և հնարավորություն կունենաք անցնելու նախորդ հաղթողների շարքերը, որոնցից շատերը հասել նշանակալից հաջողությունների, ինչպես օրինակ՝ Վենս Ջոյ, Կիմբրա, Գոտյե, The Band Perry, Passenger, For King & Country, Bastille, Քեյսի Չեմբերս, Ջին Վիգմոր և ուրիշներ։

Դրամական պարգևներ, մրցանակներ և ճանաչում 

71 հաղթողները կպարգևատրվեն դրամական պարգևներով և մրցանակներով։ Երգահանության միջազգային մրցույթը հիանալի հնարավորություն է ընձեռում երգահաններին, երաժիշտներին և կատարողներին շահելու բազմապիսի մրցանակներ, գրանցելու առաջխաղացում կարիերայում և հասնելու մեծ ճանաչման երաժշտության բնագավառում։

Կատեգորիաները հետևյալն են՝ AAA (Adult Album Alternative), AC (Adult Contemporary), Americana, Blues, Children's Music, Comedy/Novelty, Country, EDM (Electronic Dance Music), Folk/Singer-Songwriter, Christian, Instrumental, Jazz, Latin Music, Lyrics Only, Music Video, Performance, Pop/Top 40, R&B/Hip-Hop, Rock, Teen, World Music, Unpublished, and Unsigned Only. Մասնակիցները կարող են ներկայացնել մի քանի երգեր՝ միևնույն կամ տարբեր կատեգորիաներում։ 

Դեռ ավելին՝ հաղթողները բազմակողմ գովազդային քարոզարշավների շնորհիվ հասնում են միջազգային ճանաչման և գրավում են հանրության ուշադրությունը իրենց երաժշտական հաջողություններով։

Կախված կատեգորիայից՝ ներկայացված աշխատանքները քննարկվում են հետևյալ չափանիշները հաշվի առնելով՝

• Ստեղծագործական աշխատանքը

• Օրիգինալությունը

• Երգի բառերը (չի ներառում այն երգերը, որոնք չունեն բառեր)

• Մեղեդայնությունը

• Նախապատրաստումը

• Համակրանքը դեպի ներկայացված աշխատանքը

Որոշ կատեգորիաներ կարող են ունենալ հավելյալ չափանիշներ. Պրոդյուսերական աշխատանքը/Ձայնագրման որակը և վոկալը չափանիշների ցանկում չեն (բացառությամբ Performance կատեգորիայի, որտեղ վոկալը չափանիշ է)։

Similar Announcements