Russian - Armenian University  Follow

MBA - Master of Business Administration ծրագրի ընդունելություն Հայ-Ռուսական համալսարանում

Publish Date: Aug 23, 2016

Deadline: Oct 03, 2016

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես դպրոցը հայտարարում է «Բիզնես Վարչարարության Մասնագետ» (Master of Business Administration - MBA) հերթական՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ սկսվող կրթական ծրագրի մասնակիցների ընդունելություն:

Ուսման սկիզբ՝  04 հոկտեմբերի, 2016թ.
Ուսման տևողություն՝ 1 տարի

Ուսուցումը՝ աշխատանքային ժամերից հետո, շաբաթական 3 անգամ

Լեզուն՝ ՀԱՅԵՐԵՆ կամ ՌՈՒՍԵՐԵՆ

MBA ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցներին շնորհվում է Հայ-Ռուսական համալսարանի Բիզնես դպրոցի «Բիզնես Վարչարարության Մասնագետ» (MBA) դիպլոմ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 2016թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3

Շտապեք գրանցվել: Տեղերը սահմանափակ են՝ http://goo.gl/pOlMbb

Կրթական ծրագիրը բաղկացած է 15 դասընթացներից (յուրաքանչյուրը՝ 30 ակադեմիական ժամ) և ավարտական թեզի պաշտպանությունից:

12 Հիմնական դասընթացներ (Core Courses)

  1. Ֆինանսական կառավարում (Financial Management)
  2. Ռազմավարական կառավարում (Strategic Management)
  3. Ճգնաժամային կառավարում (Crisis Management)
  4. Շուկայագիտության (Մարքետինգի) կառավարում (Marketing Management)
  5. Նախագծերի կառավարում (Project Management)
  6. Բիզնես գործընթացների կառավարում (Business Process Management)
  7. Մարդկային ռեսուրսների կառավարում (Human Resources Management)
  8. Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (Customer Relationship Management)
  9. Գործարարության տնտեսագիտություն (Economics for Business)
  10. Ընդհանուր հաշվապահական հաշվառում (General Accounting)
  11. Հարկային գործ (Taxation)
  12. Վիճակագրություն և վերլուծություն (Statistical Analysis)

3 Լրացուցիչ դասընթացներ (Elective courses)

Մասնակիցները ընտրում են 3 դասընթացներ հետևյալ ցանկից.

  1. Բանկային գործ (Banking)
  2. Ձեռնարկատիրական (բիզնեսի) իրավունք (Business law)
  3. Ռիսկերի կառավարում (Risk management)
  4. Հանրության հետ կապեր (Public Relations)
  5. Առաջնորդություն (Leadership)
  6. Հաղորդակցման և բանակցային հմտություններ (Communication and Negotiation Skills)
  7. Որակի ապահովման կառավարում (Quality Assurance Management)
  8. Ներդրումների հիմունքներ և կապիտալի շուկաներ (Basis of Investment and Capital Markets)
  9. Փող և ֆինանսական շուկաներ (Money and financial markets)
  10. Մեգատնտեսություն (Megaeconomics)

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 2016թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3:

Գրանցվել՝ http://goo.gl/pOlMbb
Ծրագրին մասնակցության ամբողջական տեղեկատվությունը՝ www.bs.rau.am/arm/63/4065
Հետադարձ կապ՝ (+374 10) 26-74-91, 26-11-95, info@bs.rau.am

Similar Opportunities


Study Levels

Master’s

Host Countries

Armenia

Armenia