Tumo Center for Creative Technologies  Follow

«Մարտադաշտից մինչև սնունդ» բաց դասախոսություն Ջոն Լիի հետ

Publish Date: Jul 18, 2015

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, սիրով հրավիրում է Ձեզ Սննդի լուսանկարիչ Ջոն Լիի բաց դասախոսությանը, որը տեղի կունենա երկուշաբթի՝ հուլիսի 20-ին ժամը 20:30-ին Սիրահարների այգում:

Սան Ֆրանցիսկոյում ապրող և աշխատող լուսանկարիչ Ջոն Լին երկար տարիների փորձ ունի ֆոտոլրագրության և ստուդիայում աշխատելու մեջ: Լին տարիներ շարունակ եղել է Chicago Tribune թերթի լուսանկարիչ՝ լուսաբանելով ԱՄՆ նախագահական արշավները, Իսլամական ֆունդամենտալիզմը Պակիստանում և Ինդոնեզիայում, Իրաքի պատերազմը և բազմաթիվ այլ նշանակալի քաղաքական և հասարակական իրադարձություններ: 
 
Նա նաև աշխատել է որպես դիմանկարիչ և նորությունների լուսանկարիչ Chicago Tribune Sunday Magazine ամսագրի համար: Սկսած 2005-ից Ջոն Լին մասնագիտացել է գաստրոնոմիկ նատյուրմորտի, դիմանկարի և ռեպորտաժի ոլորտներում: Իր աշխատանքները տպագրվել են ԱՄՆ-ի հանրահայտ շեֆ խորհարարների բազմաթիվ խոհարարական գրքերում, ինչպես նաև ամերիկյան և եվրոպական ամսագրերում:
 
Դասախոսության մանրամասներին կարող եք ծանոթանալ միանալով Ֆեյսբուքյան միջոցառմանը:

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Lecture