New Technology Education Fund, Armenia  Follow

Հանդիպում Մերգելյան ակումբում - Գաղափարից դեպի շուկա. ԱՐՄԱԿԱԴ, Երևան

Publish Date: May 27, 2016

Deadline: Jun 01, 2016

Հունիսի 1-ին ժամը 17:00 Մերգելյան Ակումբում կկայանա «Ստարտափ գաղափարների զարգացման եւ մշակումների» թեմաների շարքի երկրորդ հանդիպումը: Հանդիպման հյուրն է ARMACAD ընկերության հիմնադիր` Խաչիկ Գեւորգյանը:

Հանդիպման ընթացքում պարոն Գեւորգյանը կկիսվի իր փորձով՝ անդրադառնալով ստարտափների ձեւավորման եւ զարգացման արդի խնդիրներին: Կքննարկվի գաղափարների ճիշտ ձեւավորումը, հետագա զարգացումը եւ համապատասխանեցումը շուկային: Այս ամենը կամփոփվի ARMACAD հարթակի օրինակով:

Օր՝ 01.06.2016

Ժամ՝ 17։00

Հասցե՝ Հակոբ Հակոբյան 3, աջ մասնաշենք, 4-րդ հարկ, «Թի-Էս-Դի»-ի բարձր տեխնոլոգիաների արտադրական գործարան։

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։

Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք սեղմել APPLY ONLINE կոճակի վրա և համապատասխան դաշտում գրել Ձեր տվյալները (անուն, ազգանուն, տարիք, կազմակերպություն կամ ուս. հաստատություն, հեռախոսահամար):

Հ. Գ. Ցանկանում ենք նաեւ նախապես զգուշացնել, որ անվտանգության նկատառումներից ելնելով` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրության գործարան մուտքը բջջային հեռախոսներով արգելվում է: Ուստի բոլոր հեռախոսները անհրաժեշտ է հանձնել պահակակետում եւ ետ ստանալ հանդիպման ավարտին։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։

Similar Opportunities


Disciplines

Business

Startup

Host Countries

Armenia

Event Types

Discussion