Խորհրդաժողով - Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումները, 22 դեկտեմբեր 2016, Երևան


"Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումները" թեմայով խորհրդաժողով

Դեկտեմբերի 22-ին, ժամը 10:00 հրավիրում ենք մասնակցելու Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից իրականացվող "Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումները" թեմայով խորհրդաժողովին:
Միջոցառումը տեղի կունենա Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում:

Օրակարգ 

Առաջին մաս - բանախոս՝ Ռիչարդ Կիրակոսյան
Թեմա` Հայաստանը և վերջին արտաքին քաղաքական զարգացումները, ԼՂՀ-ն և հակամարտության կարգավորումը, Հայաստանը և Թուրքիան
Հարց ու պատասխան

Սուրճի ընդմիջում

Երկրորդ մաս - բանախոսներ` Ռիչարդ Կիրակոսյան, Անդրեա Խալուպովա, Գագիկ Մակարյան
Թեմա` Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, Հայաստանը և Եվրոպական ինտեգրացիան, Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներն ու հեռանկարները
Հարց ու պատասխան

Աշխատանքային լեզուները` հայերեն, անգլերեն (թարգմանությամբ):