US Alumni Association of Armenia  Follow

Կամավորական աշխատանք Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայում 2017

Publish Date: Feb 17, 2017

Deadline: Feb 22, 2017

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան կամավորական աշխատանքի է հրավիրում բանիմաց և նպատակային երիտասարդի՝ աջակցելու համար ասոցիացիայի գործունեությանը և աշխատանքային փորձ ձեռք բերելու ընկերասեր և բազմազբաղ միջավայրում:

Աշխատանքային  պարտականությունն է ասոցիացիայի առցանց բարձր տեսանելիության ապահովումը` էջերի ակտիվ գործունեության միջոցով:

Աշխատանքային ծանրաբեռնվածությունը նախատեսում է շաբաթական քառօրյա ներկայություն գրասենյակում՝ երկուշաբթիից-ուրբաթ, օրական երեք ժամ՝ ցանկալի է 15։00-18։00։

Ընտրության փուլերը հաջողությամբ ամփոփած մասնակիցները 2017 թվականի փետրվարի 27-ից մինչև մայիսի վերջ կմիանա Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գրասենյակի գործունեությանը:

Անգլերենի և հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է, ցանկալի է նաև լուսանկարչական հմտության և գեղեցիկ գրավոր խոսքի առկայություն։

Դիմումների վերջնաժամկետն է  ս.թ. փետրվարի 22-ը։

Դիմումը պետք է ներառի CV, մոտիվացիոն նամակ (250 բառի սահմաններում):

Դիմելու համար սեղմեք ներքևում առկա APPLY ONLINE կոճակը։

Շնորհակալություն

Similar Opportunities


Host Countries

Armenia