Իրավագիտության մագիստրոսի աստիճանի 2017 թ. ծրագրի ընդունելություն՝ ամբողջական կրթաթոշակի տրամադրմամբ

Publish Date: Nov 01, 2016

Deadline: Jan 19, 2017

Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի Չիկագո - Քենթի իրավաբանական քոլեջը, Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ հայտարարում է՝

2017 ուսումնական տարվա համար իրավագիտության մագիստրոսի աստիճանի ծրագրի ընդունելություն՝ 75% կրթաթոշակի տրամադրմամբ, ինչպես նաև մեկ ամբողջական /100 % / և երկու մասնակի կրթաթոշակների տրամադրմամբ

Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը, Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրերին Հայաստանյան իրավաբանների համար դիմումների ընդունելություն ՝ 75% կրթաթոշակի տրամադրմամբ.

  • Երկու կիսամյակ տեւողությամբ բիզնես իրավունքի ոլորտի ծրագիր, որն անցկացվելու է Թբիլիսի քաղաքում, Վրաստան, եւ
  • Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագիրը /մեկ կիսամյակ/` Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի Ինստիտուտի, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում, Չիկագո, ԱՄՆ:

Ամբողջ ծրագիրը կենտրոնացած է բիզնես իրավունքի շուրջ, որն իր մեջ է ներառում ամենապահանջված իրավական ոլորտները, ինչպես նաև դրանց կիրառումը միջազգային պրակտիկայում:

Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցը հիմնադրվել է 2012 թ-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Չիկագո-Քենթ Իրավունքի քոլեջի գլխավոր գրասենյակի հետ համագործակցության արդյունքում, ամերիկյան իրավական կրթությունըտարածելու եւ հասանելի դարձնելու նպատակով ՝ հավասար պայմաններ ստեղծելով տվյալ երկրի իրավաբանների համար:

Թբիլիսիում ուսումնական տարին սկսվելու է 2017 թ-ի Փետրվարին  և ավարտվելու է 2017 թ-ի դեկտեմբերին: Ուսումնական գործընթացը իրենից ներկայացնում է բացառապես հանգստյան օրերին անցկացվող ինտենսիվ դասախոսություններ ամսական մեկ կամ երկու անգամ՝ յուրաքանչյուրը 10-12 ակադեմիական ժամ տևողությամբ: Ուսումնական գործընթացը և որակը վերահսկվում  է Չիկագո-Քենթի կողմից:

Նշված տասը պարտադիր դասախոսությունները կենտրոնացած են հինականում բիզնես իրավունքի շուրջ՝ իրենց մեջ ներառելով իրավագիտության ժամանակակից թեմաներ. Իրավաբանական գրավոր խոսք, Միջազգային բիզնես գործարքներ, Է-առեւտուր, Առցանց գործարքներ, IP ակտիվների կառավարում, ԱՄՆ եւ ԵՄ անհատական տվյալների պաշտպանության իրավունք, Միացյալ Նահանգների Մտավոր սեփականության իրավունք, Բիզնես կազմակերպություններ, Համեմատական իրավունք, ԱՄՆ վարչական իրավունք, Միջազգային քրեական իրավունք և Ամերիկյան իրավական համակարգի ներածություն: Դասախոսությունների ճշգրիտ վերնագրերը և բովանդակությունները կարող են փոփոխվել: 

Ամերիկյան Իրավունքի Դպրոցի Ծրագրի բաղադրիչները` ուսումնական պլանը, գրականության ցանկը, հանձնարարությունները, ինչպես նաեւ միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ չափանիշների հիման վրա քննությունների անցկացման համակարգը մշակվում է բացառապես Չիկագո-Քենթ քոլեջի կողմից: Ուսասնողները գնահատվում են բացառապես Չիկագո-Քենթի պրոֆեսորների կողմից:

Թբիլիսիում անցկացվող ծրագիրն հաջող ավարտելուց հետո, ուսանողներին, կախված իրենց ցանկությունից, անմիջապես կամ երեք տարվա ընթացքում, հնարավորություն կտրվի շարունակել դասընթացները Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի համար ԱՄՆ, Իլինոյս նահանգի, Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրում վաստակած կրեդիտները ամբողջությամբ ընդունվում են Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի կողմից: Մագիստրոսի դասընթացներն ավարտվում են մեկ կիսամյակում մեկ ուսումնական տարվա փոխարեն` ՙԱՄՆ, Միջազգային եւ Տրանսազգային Իրավունք՚ մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

Չիկագո-Քենթում մեկ կիսամյակ սովորած ուսանողները, կարող են իրենց ցանկությամբ մնալ եւ սովորել եւս մեկ կիսամյակ՝ արդեն 80% կրթաթոշակով: Սակայն, անկախ դրանից, Երեւանյան ծրագրին մասնակցած ուսանողներից ՙԱՄՆ, Միջազգային եւ Տրանսազգային Իրավունք՚ մասնագիտությամբ աստիճան ձեռք բերելու համար, ինչպես նշված է վերեւում, չի պահանջվում երկու կիսամյակի ուսուցանում այլ բավական է ընդամենը մեկը:

Երեք կամ ավելի տարվա մասնագիտական փորձ ունեցող իրավաբանները, ովքեր հետաքրքրված են շարունակելու երկրորդ կիսամյակը Չիկագո-Քենտում և ստանալ պրակտիկայով զբաղվելու թույլտվություն, կարող են ձեռք բերել Մագիստրոսի աստիճան երկու կիսամյակում և ստանալ Մագիստրոսի կոչում  ոչ միայն ԱՄՆ, Միջազգային և Տրանսազգային Իրավունք որակավորմամբ, այլ նաև հետևյալ որակավորումներով`

                     1.Դատավարական փաստաբանություն

                     2.Մտավոր սեփականաության իրավունք

                     3.Ֆինանսական իրավունք

Հայաստանում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի նախնական ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուներն են`

  • Պետական, հասարակական եւ մասնավոր սեկտորում աշխատող իրավաբաններ, նոտարներ, որոնք ունեն առնվազն իրավագիտության բակալավրի աստիճան,
  • Շահագրգիռ անձինք, ովքեր ստացել են այլ որակավորմամբ բակալավրի աստիճան, սակայն հետագայում ձեռք են բերել իրավագիտության մագիստրոսի աստիճան եւ միաժամանակ հանդիսանում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ կամ եթե նրանք պլանավորում են ձեռք բերել միայն Երեւանում անցկացվող երկու սեմեստր բիզնես իրավունքի մասնակցության վկայական եւ չեն պլանավորում հետագայում մագիստրոսի աստիճան ձեռք բերել Չիկագո-Քենթում։
  • Իրավունքի բակալավրիատի վերջին կուրսում սովորող, ինչպես նաեւ վերջերս ավարտած եւ բարձր ՄՈԳ ունեցող անձինք։

Հատուկ պայմաններ

  1. Մեկ ամբողջական (100%) ուսման կրթաթոշակ Չիկագո-Քենթ քոլեջում /Չիկագոյո, ԱՄՆ /, ուսումնառության համար՝ կրթաթոշակը սահմանվել է  Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջի եւ KMG իրավաբանական գրասենյակի կողմից համատեղ: Նշված կրթաթոշակը ստանալու համար ուսանողները պետք է ԱԻԴ ծրագրով /Վրաստան/ քննությունների արդյունքում  ունենան առնվազն 3.8. ՄՈԳ: Չիկագո-Քենթ քոլեջի դեկանի և Ամերիկյան Իրավոնքի Դպրոցի ղեկավարի կողմից քննության կառնվեն վերը նշված պայմանին համապատասխանող ուսանողների դիմումները և կընտրվի առավել բարձր որակավորում ունեցող ուսանողը:
  2. Վրաստանում անցկացվող ծրագրին  մասնակցության համար 50 %-ի չափով կրթաթոշակի տրամադրում երկու անձի  համար – KMG իրավաբանական գրասենյակը ֆինանսավորելու է Վրաստանում երկրորդ կիսամյակի  ուսման վարձը այն  երկու ուսանողների համար, որոնց  ՄՈԳ առաջին կիսամյակի ավարտին 3.8. գնահատականից բարձի կլինի:
  3. Փոխանակման հնարավորություն ծախսերի փոխհատուցմամբ-  այն  երկու ուսանողները, որոնց  ՄՈԳ առաջին կիսամյակի ավարտին 3.8 գնահատականից բարձի կլինի կարող են դիմել ԱԻԴ ծրագրի շրջանակներում անցացվող  մեկ դասընթաց Աթենքում  անցնելու համար: KMG իրավաբանական գրասենյակը ֆինանսավորելու է ճանապարհածախսը և կեցության ծախսերը:
  4. Փոխանակման հնարավորություն- ցանկացած ուսանող կարող է դիմել  ԱԻԴ ծրագրի շրջանակներում անցկացվող  մեկ դասընթաց Աթենքում  անցնելու համար՝ ինքնուրույն  հոգալով ուղեվորության հետ կապված բոլոր ծախսերը:

Իրավաբանական գիտությունների մագիստրոսի փոխկապակցված ծրագրերի առավելությունները

  • Իրավաբանական գիտությունների մագիստրոսի փոխկապակցված ծրագրրերի շրջանակներում Երեւանում անցկացվող դասընթացներին մասնակցության հնարավորություն` առանց աշխատանքից կտրվելու եւ մասնագիտական ապրելաոճը փոխելու:
  • Երեւանում Ամերիկյան  Իրավունքի  Դպրոցի  երկու  կիսամյակ  ծրագրի  ավարտից  հետո  արտոնյալ  պայմաններով  ընդունելույթուն  Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի Իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրին:
  • Ամերիկյան Իրավունքի Դպրոցի երկու կիսամյակ ծրագրի շրջանավարտները իրավունք են ստանում ձեռք բերել ՙԱՄՆ, Միջազգային եւ Տրանսազգային Իրավունք՚ մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճան Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջում մեկ կիսամյակում երկուսի փոխարեն։
  • Ամերիկյան Իրավունքի Դպրոցի երկու կիսամյակ ծրագրի շրջանավարտներին երաշխավորվում է.

-75% կրթաթոշակի տրամադրում` Չիկագոյում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի դասընթացներին մասնակցության համար: Չիկագո-Քենթ քոլեջում Իրավաբանական գիտությունների մագիստրոսի դասընթացների համար սահմանված ուսման վարձը կազմելու է 10.000ԱՄՆ դոլար` 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն: ԱԻԴ շրջանավարտը կարող է դիմել մագիստրատուրայի վարձավճարի երկու կամ ավելի մասնավճարներով վճարելու պլանի համար՝ Չիկագո- Քենթում ուսանելու ընթացքում։

-ծրագրի ավարտից հետո 3 տարիների ընթացքում Չիկագոյում դասընթացները շարունակելու իրավունքի պահպանում:

- Երեւանում անցկացվող երկու կիսամյակ դասընթացների ծրագրի համար սահմանված ուսման վարձը երկու կամ երեք փուլերով վճարելու հնարավորություն:

-անգլերեն լեզվի կատարելագործման հնարավորություն` Չիկագոյում մագիստրոսի աստիճանի համար նախատեսված դասընթացներին մասնակցությանը նախապատրաստվելու նպատակով:

-TOEFL-ից ազատման երաշխավորում:

- F1 մուտքի արտոնագրի շրջանակներում, առանց ԱՄՆ իմիգռացիոն մարմինների թույլտվության, ուսումնական հաստատության ներսում աշխատելու հնարավորություն, որի համար հարկավոր է ստանալ ԲՈՒՀ-ի Միջազգային Կենտրոնի թույտվությունը։ Նման աշխատանքը չպետք է գերազանցի շաբաթական 20 ժամը ուսումնական կիսամյակի ընթացքում կամ շաբաթական 40 ժամը, ուսումնական կիսամյակից դուրս կամ տարեկան արձակուրդների ընթացքում։

-Ուսման որակի ապահովում Չիկագո-Քենթ իրավունքի Քոլեջի կողմից։

-Փոխհարաբերությունների հաստատում ուսանողների և պրոֆեսորների միջև։

-Ուժեղ մասնագիտական ցանցի  զարգացում։

-Չիկագո-Քենթ իրավունքի քոլեջում առաջին կիսամյակը ավարտելուց հետո երկրորդ կիսամյակը 80% կրթաթոշակով սովորելու հնարավորության տրամադրում ԵՎ վերջապես Չիկագո-Քենթի իրավոնքի Քոլեջը տեղակայաված է Չիկագոյի կենտրոնում, որն համարվում է աշխարհում լավագույն իրավական շուկաներից մեկը։

Ուսման վարձը

  • Ամերիկյան Իրավունքի Դպրոցի երկու սեմեստր ծրագրի շրջանակներում դասընթացների վարձավճարը կազմելու է 6500 ԱՄՆ դոլար: Հայաստանից դիմորդների համար այն կկազմի 5500$, քանի որ նրանց տրվում է լրացուցիչ կրթաթոշակ` Վրաստան մեկնելու ծախսերը հոգալու համար: Որոշակի դիմորդների համար առկա են նաև այլ կրթաթոշակներ՝ կախված նրանց հարցազրույցների արդյունքներից և մասնագիտական փորձից:
  • Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրի վարձավճարը Ամերիկյան Իրավունքի Դպրոցի շրջանավարտների համար կազմելու է 10.000ԱՄՆ դոլար` 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն, այսպիսով ուսանողներին տրամադրվում է 75% կրթաթոշակ։
  • Ամերիկյան Իրավունքի դպրոցի շրջանավարտներին տրվում է նաև մինչև 80% -ի չափով կրթաթոշակ երկրորդ կիսամյակի համար,որը կկազմի 7250$, 22000$-ի փոխարեն:Այսպիսով ուսանողները կտնտեսեն 14750$:

Փաստաթղթերի ներկայացումը

Բոլոր դիմողները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը մինչեւ 2017թ - ի հունվարի 19 - ը `

  • Ինքնակենսագրություն անգլերեն լեզվով,
  • Անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • Ուղեկցող նամակ անգլերեն լեզվով։
  • Երաշխավորագիր անգլերեն լեզվով կամ հայերեն լեզվով` անգլերեն պատշաճ թարգմանությամբ, որտեղ պետք է նշված լինի դիմողների կրթական եւ/կամ մասնագիտական փորձի եւ/կամ իրականացրած գիտական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն երաշխավորող անձի կոնտակտային տվյալների նշումով,
  • Իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը: Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հետեւյալ հասցեներով` admission@salcaucasus.gem.meskhi@chicagokentlaw.gejeladze@chicagokentlaw.gelbakumya@kentlaw.iit.edu:

Ներկայացված փաստաթղթերի չափը չպետք է գերազանցի 10 Մբ: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո կստանաք հաստատում: Հակառակ դեպքում, խորհուրդ ենք տալիս դիմել տեղական ներկայացուցչին:

Լրացուցիչ տեղեկություններ`

Զբաղվածության խնդիրներ՝

Չիկագոյում Երկու կիսամյակների ավարտից հետո իրավագիտության մագիստրոսը իրավունք ունի աշխատել ուսումնական հաստատության տարածքից դուրս:

  • Աշխատաքային թույլտվությունը պահանջվում է ուսումնական հաստատության տարածքից դուրս բոլոր տեսակի աշխատանքների համար և տրվում է Միացյալ Նահանգների իմիգրացիոն մարմնի կողմից՝ վճարովի գործնական ուսուցման դիմաց։ Ընդհանուր առմամբ, F1 մուտքային արտոնագիր ունեցող ուսանողները կարող են դիմել Կամավոր կերպով ընտրած 12-ամյա տևողությամբ Գործնական Ուսուցման համար, որը սկսվում է իրենց երկու կիսամյակ տևողությամբ ուսուցման ավարտից հետո, որի ընթացքում F1 մուտքային արտոնագիր ունեցող ուսանողին, ով ստացել է իր գիտական աստիճաններն ավելի քան 9 ամիսների ընթացքում, Միացյալ Նահանգների Քաղաքացիության և Ներգագթյալների Ծառայությունների կողմից թույլատրվում է մեկ տարի ժամկետով ուսանողական մուտքային արտոնագրի վերաբերյալ Աշխատանքային Լիազորության Փաստաթղթի նեքո գործնական ուսուցում ստանալ` իրենց կրթությունը ամբողջական դարձնելու համար։

Փաստաբանական քննություններ:

  • Փաստաբանական քննության հանձնում ԱՄՆ-ի ցանկացած նահանգում

Փաստաբանական քննությունները անցկացվում են համազգայնորեն փետրվար և հուլիս ամիսներին։ Քննությանը մասնակցելու պահանջները նահանգից նահանգ տարբերվում են, ինչի արդյունքում, ուսանողներին խորհուրդ է տրվում այցելել իրենց նահանգի իրավաբանական գրասենյակի էլեկտրոնային կայք՝ առավել ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար։ Տարբեր քննությունների և հիմնական նահանգային իրավաբանական մարմինների հղումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելել Փաստաբանական քննություն հանձնողների Ազգային Խորհրդակցություն (National Conference of Bar Examiners) էլեկտրոնային կայք։

ԲՈՒՀ - ը՝

Իլլինոյս նահանգի Տեխնոլոգիայի ինստիտուտի Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջը, որն առաջատար դիրք է զբաղեցնում է իրավականկրթության բնագավառում, հայտնի է գիտական փորձով եւ առանձնանում է կրթական նորարարությամբ: Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջը համարվում է Իլլինյոս նահանգի երկրոռդ ամենահին իրավունքի դպրոցը: Որպես ԱՄՆ-ում իրավական կրթության առաջատար՝ Չիկագո-Քենթը հիանալի սկիզբ է իրավաբանի մասնագիտական ապագան խթանելու համար: Ապագայի վրա կենտրոնացումը, իրավական գրավոր խոսքի եւ գործնական փորձի վրա հիմված ուսուցման կարեւորումը, նոր դատավարական հնարքների դասավանդումը Չիկագո-Քենքթը դարձնում են հանրահայտ: Չիկագո-Քենթը 1936 թ-ին հավատարմագիր է ստացել Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի կողմից,իսկ 1951 թ-ից անդամակցել է Ամերիկյան իրավունքի դպրոցների Ասոցիացիայի անդամություն։

2015թ-ին Միացյալ Նահանգների News & World Report ամսագիրը Ամերիկյան իրավունքի Չիկագո-Քենթի դպրոցին շնորհել է հետեւյալ մրցանակները`

Համաձայն Միացյալ Նահանգների News & World Report ամսագրի` Չիկագո-Քենթ քոլեջի շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը ավարտելուց անմիջապես հետո կազմում է 66.2% եւ 90.7% ավարտելուց հետո 9 ամսվա ընթացաքում:

2012 թ-ից ի վեր Չիկագո-Քենթ Իրավունքի Քոլեջը հաջողությամբ իրագործում է իր արտասահմանյան ծրագիրը Կովկասյան տարածաշրջանում, որի գլխավոր գրասենյակը Թբիլիսիում է՝ աջակցելով փաստաբանների իրավական գիտելիքների զարգացմանը: Նշված ծրագիրը որպես առաջին և Կովկասում նման կարգի միակ ծրագիր, ապահովում է տարածաշրջանի մասնագետներին ԱՄՆ կրթական մեթոդոլոգիայի վրա հիմնված բարձր որակի իրավաբանական կրթություն՝ զգալի կրթաթոշակից օգտվելու հնարավորությամբ:

Օգտակար ռեսուրսներ .

Ծրագրի մասին տեղեկություններ կարող եք գտնել` www.kentlaw.iit.edu/sal-caucasus կայքից:

Չիկագո-Քենթ Իրավունքի Քոլեջի մասին՝ : www.kentlaw.iit.edu

Տեսանյութ՝ “What Makes a Law School Great: Inside Chicago-Kent”

Պաշտոնական էջը Facebook-ում

Հայաստանում կոնտակտային անձ՝ Լուսինե Բակումյան

Հայաստանյան գործընկեր lbakumya@kentlaw.iit.edu+374 093190180

Թբիլիսիում գտնվող գլխամասային գրասենյակում կոնտակտային անձինք ՝

Մայա Մեսխի Հիմնադիր, Գործադիր տնօրեն
m.meskhi@chicagokentlaw.ge+995 77 774030

Քեթեվան Ջելաձե Հիմնադիրտարածաշրջանի տնօրեն 
k.jeladze@chicagokentlaw.ge+995 77 974001

Similar Opportunities


Disciplines

Business

Law

Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Georgia

United States