American Councils for International Education  Follow

Ինչպե՞ս և ինչու՞ դիմել «Քաղաքականության մշակման և օրենսդրական ոլորտի մասնագետների կարճաժամկետ ծրագրին»

Publish Date: Oct 27, 2015

Deadline: Oct 30, 2015

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան և Ամերիկյան խորհուրդները PFP (Օրենսդրական ոլորտի մասնագետների/Professional Fellows Program) ծրագրով ԱՄՆ-ում վերապատրաստվել ցանկացողներին սիրով հրավիրում է մասնակցելու «Ինչպե՞ս և ինչու՞ դիմել PFP ծրագրին» թեմայով հանդիպմանը:

Հանդիպումը կվարեն PFP ծրագրի շրջանավարտներ Վարսեր Կարապետյանը և Քրիստինա Հովհաննիսյանը:

Հանդիպմանը կմասնակցի նաև ծրագրի համակարգող Նանե Աբրահամյանը:

Ժամ. 18:30
Ամսաթիվ. նոյեմբերի 2, 2015

Քաղաք. Երևան
Վայր. Կհայտարարվի գրանցված մասնակիցներին
Գրանցվելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 30, ժամը՝ 18.00
Ինչպե՞ս գրանցվել. տե՛ս սույն հայտարարության վերջին պարբերությունը

Այս հանդիպմանը հրավիրվում են այն ՀՀ քաղաքացիներն, ովքեր ցանկանում են դիմել PFP ծրագրին: Հանդիպմանը ներկա կգտնվեն նախկինում այս կրթաթոշակի շահառուները, ովքեր անմիջական շփման ընթացքում կպատասխանեն բոլոր հուզող հարցերին:

Այս հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 30-ը, ժամը 18.00-ն PFP վերնագրով անգլերեն կամ հայերեն լեզուներով նամակ ուղարկել meetings@usaaa.am  էլ. փոստի հասցեին անպայման նշելով Ձեր անուն,ազգանունը և հեռախոսի համարը։

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Meetings