British Council Armenia  Follow

IELTS թեստի նախապատրաստական դասընթացներ Բրիտանական խորհրդի կողմից

Publish Date: Feb 20, 2017

IELTS թեստը հաջողությամբ հանձնելը կարող է բազմաթիվ դռներ բացել ձեր առջև: Այն հնարավորություն է տալիս ընդունվել աշխարհի լավագույն համալսարանները, կատարելագործել մասնագիտական հմտությունները և ճամփորդել: Այդ իսկ պատճառով IELTS թեստին լավ պատրաստվելն էական է և արդյունավետ անհրաժեշտ միավորներն ստանալու համար: 

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն առաջարկում է IELTS թեստի նախապատրաստական դասընթացներ` նպատակ ունենալով մեր ուսանողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները թեստը վստահ և արդյունավետ հանձնելու համար: 

Ի՞նչ ենք մենք առաջարկում:

 Դասընթացի անվանում Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակ Տևողություն Նկարագրություն Դասընթացի արժեքը
Ակադեմիական IELTS թեստի նախապատրաստական դասընթաց B1+ (միջինից  բարձր) և առավել 34 ժամ և 6 ժամ թեստի գործնական պարապմունք` ընդհանուր վեց շաբաթ, 40 ժամ Արագացված դասընթաց, որը ներկայացնում է թեստի կառուցվածքը և ձևը` կենտրոնանալով հմտությունների զարգացման և թեստը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների ձեռք բերման վրա:  

120,000 դրամ (3000 դրամ մեկ ժամը)

Ընդհանուր IELTS թեստի նախապատրաստական դասընթաց 1 A2 և B1 (միջինից ցածր և միջին) 60 ժամ, տասը շաբաթ Դասընթացը կենտրոնանում է լեզվի բաղադրիչների և հմտությունների վրա` ներառյալ բառապաշար, լսողական հմտություններ, քերականություն, բանավոր և գրավոր խոսք, ընթերցանություն: Դասընթացը տրամադրում է ամբողջական ներկայացում ընդհանուր IELTS թեստի վերաբերյալ և օգնում է բարելավել թեստ հանձնելու հմտությունները: 170,000 դրամ (~2800 մեկ ժամը)
Ընդհանուր IELTS թեստի նախապատրաստական դասընթաց 2 B1+ (միջինից  բարձր) և առավել 60 ժամ, տասը շաբաթ Դասընթացի նպատակն է B1+ մակարդակ ունեցող թեկնածուներին ամբողջովին պատրաստել ընդհանուր IELTS թեստը հանձնելուն`տրամադրելով հմտություն, ռազմավարություն և գիտելիքներ, ինչպես նաև բարելավել լեզվի իմացությունը: 170,000 դրամ (~2800 մեկ ժամը)

Ինչո՞ւ պատրաստվել թեստին մեր օգնությամբ:

Մեր դասընթացին մասնակցելով` Դուք.

  • կսովորեք թեստի կառուցվածքը և ձևը;
  • կսովորեք թեստը հանձնելու ռազմավարությունն առավելագույն արդյունք տանալու համար;
  • կսովորեք պրոֆեսիոնալ ուսուցչի մոտ, ով մասնակցել է Բրիտանական խորհրդի դասընթացներին և գիտի ամեն ինչ IELTS  քննության մասին;
  • կտիրապետեք այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են թեստի տաբեր բաժինները հանձնելու համար;
  • կստանաք պրոֆեսիոնալ ուսուցչի կարծիքը ձեր առավելությունների և բարելավման կարիք ունեցող հմտությունների վերաբերյալ;
  • կծանոթանաք Բրիտանական խորհրդի` IELTS թեստին նախապատրաստվելու առցանց նյութերին: 

Ո՞վ է անցկացնում դասընթացը և որտե՞ղ:

Դասընթացն անցկացնում և կազմակերպում է Բրիտանական խորհուրդը: Դասընթացը կանցկացվի հետևյալ հասցեում`Ալեք Մանուկյան 13, Երևանի պետական մանկավարժական համալսարանի անգլիական բաժնի մասնաշենք, առաջին հարկ: Դասընթացները կազմակերպվում են Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ:

Մանրամասների համար` http://www.britishcouncil.am/english/ielts-preparation-course:

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Disciplines

Languages

Host Countries

Armenia

Event Types

Trainings