Հայտնի դարձան ԱՄՆ Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի 2016թ. դրամաշնորհառուները

Publish Date: Jan 12, 2016

Հայտնի դարձան ԱՄՆ Հայ օգնության ֆոնդի ԳԿՀԱՀ 2016թ. դրամաշնորհառուները

Հայտնի դարձան ԱՄՆ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) 2016թ. դրամաշնորհառուները:

ԳԿՀԱՀ փորձագիտական հանձնախմբին ուղղված 244 հայտերից 2016թ. մրցույթի հաղթող են ճանաչվել

32 գիտական խմբեր:

Արդեն 16 տարի գործող այս մրցույթին մասնակցել են  1924 գիտական խմբեր:

Գիտական դրամաշնորհի արժանացած հետազոտական խմբերի աշխատանքների ընդհանուր թիվը հասավ 404-ի: Համաձայն մրցույթի պայմանների` հաղթող ճանաչված բոլոր խմբերը առաջիկա մեկ տարում իրենց ներկայացրած ծրագրերը կյանքի կոչելու համար կստանան 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի դրամաշնորհի մրցանակակիրներ 2016

  1. Աբրահամյան Հայկ – ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան
  2. Գևորգյան Հասմիկ – ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտ
  3. Դանիելյան Քրիստինե - ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտ
  4. Թռչունյան Կարեն - Երևանի պետական համալսարան
  5. Խեչիկյան Հասմիկ – ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
  6. Կարապետյան Քրիստինա - ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ
  7. Կուզանյան Արմեն- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
  8. Հակոբյան Գոհար- ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
  9. Հակոբյան Տիգրան- Երևանի պետական համալսարան
  10. Հովսեփյան Անիչկա - ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ
  11. Հովհաննիսյան Գալինա- Երևանի պետական համալսարան
  12. Ղազարյան Աստղիկ- Երևանի պետական համալսարան
  13. Ղազարյան Նարինե - ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
  14. Միրզոյան Արամ – ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ
  15. Շահինյան Գրիգոր - Երևանի պետական համալսարան
  16. Սողոմոնյան Դիանա- Երևանի պետական համալսարան
  17. Մանասերյան Արման-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  18. Մանթաշյան Պայծառ- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
  19. Միքայելյան Արեգ- ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան
  20. Չավուշյան Անդրանիկ- ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
  21. Սահակյան Նարեկ- ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան կենտրոն
  22. Սահարյան Արամ- Երևանի պետական համալսարան
  23. Սարգսյան Գոռ- Երևանի պետական համալսարան
  24. Սիրականյան Սամվել - ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ-ի Լ․Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
  25. Վարդանյան Վիտյա- ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Հատուկ դրամաշնորհներ

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված հատուկ դրամաշնորհներ

  1. Ա. Իոսիֆյանի անվան դրամաշնորհ- Տոնեյան Հրաչ, Երևանի պետական համալսարան
  2. Գ. Ասկարյանի անվան դրամաշնորհ - Մուղնեցյան Վռամ, Երևանի պետական համալսարան
  3. Ա. Թախթաջյանի անվան դրամաշնորհ - Հովհաննիսյան Նելլի, Երևանի պետական համալսարան
  4. Ջ. Չամիչյանի անվան դրամաշնորհ - Ասատրյան Անուշ, Երևանի պետական համալսարան
  5. Ա. Նազարովի անվան դրամաշնորհ - Վարդանյան Արման, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության հատուկ դրամաշնորհ

  1. Խուրշուդյան Ասատուր - Երևանի պետական համալսարան

Քեմբրիջ-Երևան քույր քաղաքների ասոցիացիայի հատուկ  դրամաշնորհ «Մեր արմատների հետքերով»

  1. Ավետիսյան Պավել- ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Սրտանց շնորհավորում ենք ՀՕՖ-ի գիտական դրամաշնորհին արժանացած գիտնականներին և նրանց մաղթում ստեղծագործական հետագա հաջողություններ:

Հայ օգնության ֆոնդ

Similar Opportunities