Հանրային Դասախոսություն - Աղքատությունը և համընդհանուր բարեկեցությունը Հայաստանում
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը, Երևանի պետական համալսարանի և Համաշխարհային բանկի հետ համատեղ, հրավիրում է «Աղքատությունը և համընդհանուր բարեկեցությունը Հայաստանում» հանրային դասախոսություն-քննարկման
Խոսնակներ` Նիսթա Սինհա (ավագ տնտեսագետ, Համաշխարհային բանկ) և Մորից Մեյեր (տնտեսագետ,Համաշխարհային բանկ)
Վայրը
ԵՊՀ գրադարանի մասնաշենք (2-րդ հարկ), Ռոբերտ Շումանի անվան սրահ
Լեզուն
անգլերեն և հայերեն ՝ համաժամանակյա թարգմանությամբ
Նկարագրությունը
Նախորդ տարի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացավ Էնգուս Դիթոնը՝ աղքատության և բարեկեցության չափման ու վերլուծության մեթոդը զարգացնելու համար: Կենսամակարդակի աճի, խոցելի խմբերին անբարենպաստ իրադարձություններից պաշտպանության և աղքատության կրճատմանն աջակցության թեմաները Համաշխարհային բանկի առաքելության անկյունաքարն են: Խոսնակները կանդրադառնան «աղքատության և բարեկեցության վերլուծություն» հասկացությանը, որը լայնորեն կիրառվում է Համաշխարհային բանկի՝ աղքատության ուսումնասիրություններով զբաղվող տնտեսագետների կողմից: Դրան կհաջորդի Հայաստանում աղքատության, համընդհանուր բարեկեցության և կենսամակարդակի վերջին միտումների ամփոփ նկարագրությունը:
Գրանցվելու կարգը
Ձեր մասնակցությունը միջոցառմանը խնդրում ենք հաստատել event@crrc.am էլ. հասցեով մինչև ս.թ. մարտի 14-ը՝ ժամը՝ 10:00-ն՝ նշելով Ձեր անունը, կազմակերպությունը և ունե՞ք արդյոք թարգմանության կարիք:
This opportunity has expired. It was originally published here:
http://www.crrc.am/507-Poverty-and-Shared-Prosperity-in-Armenia?lang=hy