American University of Armenia (AUA)  Follow

Հանրային առողջապահության վերաբերյալ գիտական քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարանում

Publish Date: Oct 30, 2015

Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետը շարունակում է կազմակերպել գիտական քննարկումների շարք հանրային առողջապահության և կից ոլորտների (սոցիալական աշխատանք, հոգեբանություն, սոցիոլոգիա, հանրային կառավարում, կենսաբանություն, կենսաքիմիա, էկոլոգիա և այլն) մասնագետների հետ: Գիտական քննարկումների նպատակն է, նշված ոլորտների կառուցողական և քննադատական մտածելակերպ ունեցող մասնագետներին/ապագա մասնագետներին միավորել մեկ հարթակում, որտեղ նրանք փորձի և գիտելիքների  փոխանակման հնարավորություն կունենան, ինչպես նաև կկարողանան բացահայտել կապը հանրային առողջապահության և վերոնշյալ ոլորտների միջև: 

Հանդիպումները ներառում են ներկայացնողի կողմից կատարված գիտական աշխատանքների (գիտական հետազոտություն, գիտական էսսե, հոդված և այլն) ներկայացում 15-20 րոպե տևողությամբ, այնուհետև նույնքան տևողությամբ քննարկում ներկայացված թեմայի վերաբերյալ:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու իրենց գիտական աշխատանքները կամ հետաքրքրող թեմաները կարող են գրանցվել՝  հետևելով  http://sph.aua.am/discussion-presenters/ հղմանը կամ գրել մեր էլէկտրոնային հասցեին՝ mphinfo@aua.am:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու քննարկմանը կարող են գրանցվել՝ հետևելով  http://sph.aua.am/discussion-participants/ հղմանը կամ գրել մեր էլէկտրոնային հասցեին՝ mphinfo@aua.am:

Քննարկման լեզուն հայերենն է, ներկայացումը (presentation) կարող է լինել նաև անգլերեն:
Առաջիկա հանդիպում-քննարկումը տեղի կունենա Հոկտեմբերի 30-ին, ժամը 17:00-ին, Բաղրամյան պողոտա 40 հասցեում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան (նորակառույց) մասնաշնքի 233W սենյակում:

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին mphinfo@aua.am կամ զանգահարել 060 61 25 92 հեռախոսահամարով:

http://newsroom.aua.am/event/scientific-discussion-series/

Similar Opportunities


Disciplines

Public Health

Host Countries

Armenia

Event Types

Discussion