American Councils for International Education  Follow

Հանդիպում օրենսդրական, կառավարման և քաղաքականության ոլորտների մասնագետների փոխանակման ծրագրին մասնակցելու վերաբերյալ

Publish Date: Mar 03, 2016

Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին, ովքեր աշխատում են պետական մարմիններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում, օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում ընգրկված հաստատություններում՝ մասնակցելու Professional Fellows Program (PFP) ծրագրի հայտը ներկայացնելու, մրցույթի ընտրության փուլերի, ինչպես նաև ԱՄՆ-ում ծրագրի մասնակցության վերաբերյալ հանդիպմանը:

PFP ծրագրի 2015թ. մասնակիցներ Մարիամ Էվոյանը և Սաթենիկ Բաղդասարյանը կներկայացնեն իրենց փորձը: Ծրագրի համակարգող Նանե Աբրահամյանը կպատասխանի մրցույթի հայտը ներկայացնելու և ընտրության փուլերի անցկացման վերաբերյալ հարցերին:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին 18:30-ին:

Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել` զանգահարելով Ամերիկյան խորհուրդների գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝ 56-00-45, 54-40-15 և նամակ գրելով հետևյալ հասցեին՝ pfp@americancouncils.am: Բոլոր գրանցված դիմորդները հանդիպման վայրի մասին կտեղեկացվեն էլ-փոստով մարտի 9-ին մինչև ժամը 11-ը:

Similar Opportunities


Disciplines

Education

Governance

Law

Politics

Host Countries

Armenia

Event Types

Meetings