Հանդիպում - Ինչպե՞ս և ինչու՞ դիմել Ֆուլբրայթ կրթաթոշակային ծրագրին

Publish Date: Sep 03, 2015

Deadline: Sep 12, 2015

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի աջակցությամբ` Ֆուլբրայթ ծրագրով ԱՄՆ-ում հետազոտություն իրականացնել ցանկացող գիտնականներին հրավիրում է մասնակցելու Ինչպե՞ս և ինչու՞ դիմել Ֆուլբրայթ կրթաթոշակային ծրագրին թեմայով հանդիպմանը:

Հանդիպումը կվարեն Ֆուլբրայթ ծրագրի շրջանավարտներ Գաբրիել Բալայանը, Ռուբեն Միրաքյանը և Սևակ Սարուխանյանը, ինչպես նաև կմասնակցեն Ֆուլբրայթ ծրագրի այլ շրջանավարտներ:

Այս հանդիպմանը հրավիրվում են առնվազն գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիներն, ովքեր ցանկանում են դիմել Ֆուլբրայթ գիտահետազոտական կրթաթոշակային ծրագրին: Հանդիպմանը ներկա կգտնվեն նախկինում այս կրթաթոշակի շահառուները, ովքեր անմիջական շփման ընթացքում կպատասխանեն բոլոր հուզող հարցերին:

Այս հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև սթ. սեպտեմբերի 12-ը ժամը 18.00 Fulbright վերնագրով անգլերեն կամ հայերեն լեզուներով նամակ ուղարկել meetings@usaaa.am էլ.հասցեին անպայման նշելով Ձեր անուն, ազգանունը և հեռախոսի համարը։ Այլ հարցերի դեպքում, կարող եք զանգահարել 060 61 20 14:

Ժամ. 18.30
Ամսաթիվ. սեպտեմբերի 16, 2015

Երկիր. Հայաստան
Քաղաք. Երևան
Վայր. Կհայտարարվի գրանցված մասնակիցներին
Գրանցվելու վերջնաժամկետ. սեպտեմբերի 12 ժամը 18.0

Այս հանդիպմանը հրավիրվում են առնվազն գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիներն, ովքեր ցանկանում են դիմել Ֆուլբրայթ գիտահետազոտական կրթաթոշակային ծրագրին: Հանդիպմանը ներկա կգտնվեն նախկինում այս կրթաթոշակի շահառուները, ովքեր անմիջական շփման ընթացքում կպատասխանեն բոլոր հուզող հարցերին:

Այս հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև սթ. սեպտեմբերի 12-ը ժամը 18.00 Fulbright վերնագրով անգլերեն կամ հայերեն լեզուներով նամակ ուղարկել meetings@usaaa.am էլ.հասցեին անպայման նշելով Ձեր անուն, ազգանունը և հեռախոսի համարը։ Այլ հարցերի դեպքում, կարող եք զանգահարել 060 61 20 14:

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia

Event Types

Meetings