Caucasus Institute  Follow

Հակամարտության կարգավորման և բանակցությունների վերաբերյալ եռօրյա սիմուլյացիոն խաղ, 2-5 փետրվար 2017, Հայաստան

Publish Date: Jan 13, 2017

Deadline: Jan 23, 2017

Event Dates: from Feb 02, 2017 02:41 to Feb 05, 2017 02:41

Սիմուլյացիոն խաղ. Մասնակցության հրավեր

Կովկասի ինստիտուտը ընդունում է հայտեր հակամարտության կարգավորման և բանակցություններին նվիրված եռօրյա սիմուլյացիոն խաղին մասնակցելու համար: Խաղը կանցկացվի քաղաքից դուրս տեղակայված հյուրանոցում 2017թ. փետրվարի 2-ից 5-ը:

Մասնակիցները կստանձնեն երկարաժամկետ էթնոքաղաքական հակամարտության մեջ ներգրավված տարբեր մտացածին երկրներ և միջազգային կառույցներ ներկայացնող քաղաքական գործիչների և լրագրողների դերեր: Խաղի շրջանակներում մասնակիցները կզբաղվեն իրենց երկրների և կազմակերպությունների շահերի պաշտպանությամբ և  հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցություններոով:

Խաղի աշխատանքային լեզուն հայերենն է: Մասնակցությունն անվճար է: Մասնակցության համար կարող են դիմել 21-27 տարեկան ուսանողներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայտ ներկայացնելու համար սեղմեք հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակը, գրեք համառոտ մոտիվացիոն նամակ (կես էջ) և համապատասխան դաշտում կցեք CV-ն: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. հունվարի 23-ն է: Առաջին փուլի արդյունքում ընտրվածները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցի արդյունքում կընտրվի 30 մասնակից:

Մանրամասների համար դիմել`

Կովկասի ինստիտուտ

0025 Երևան, Հայաստան

Չարենց 31/4

Հեռ. – (+374) 10 54 06 31

Էլ. հասցե - contact@c-i.am 

Similar Opportunities


Disciplines

Conflict Studies

International Relations

Peace Studies

Political Sciences

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Workshops