Գործարկվել է Հայաստանի տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի օնլայն քարտեզը

Publish Date: Jun 03, 2016

«Ստարտափ Արմենիա»-ն (www.startuparmenia.org/am) օրերս գործարկել է Հայաստանի տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի օնլայն քարտեզը, որը հասանելի է www.startuparmenia.org/map/ հասցեով։

Քարտեզում արդեն ներկայացված են 75  տեխնոլոգիական ստարտափներ եւ մի քանի տասնյակ կառույցներ՝ աքսելերատորներ, ինկուբատորներ, կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ, պետական մարմիններ, ոլորտի աջակցմանը նպաստող այլ կառույցներ, ինչպես նաեւ տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսված մրցույթներ։

Քարտեզում զետեղված  տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:

Similar Opportunities