Երևանի Կայուն էներգետիկայի զարգացման գործողությունների ծրագիր, Ամերիկյան համալսարան

Publish Date: Apr 15, 2016

Event Dates: from Apr 16, 2016 01:00 to Apr 16, 2016 06:45

Երևանի «Կայուն էներգետիկայի զարգացման գործողությունների ծրագիր»
Խոսում են Երևանի համալսարանական ուսանողները

Երևանի քաղաքապետարանը մշակում է կայուն էներգետիկայի զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ), որը, ի թիվս մի շարք նպատակների, նաև նպատակ ունի մինչև 2020թ. նվազեցնել քաղաքում ածխաթթու գազի (CO2) արտանետումները 20%-ով: Սրան կարելի է հասնել մի շարք ձևերով՝ հանածո վառելիքից ստացվող էներգիայի օգտագործման նվազեցում, ածխաթթու գազի արտանետումների կրճատում, ածխածնի պահեստավորման բարձրացում: Սա իրականացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել քաղաքի մի քանի ոլորտներ՝

• շենքերում էներգաարդյունավետությունը և քաղաքի ենթակառուցվածքներ,
• վերականգնվող էներգիա,
• տրանսպորտ,
• կանաչ գոտիներ,
• կոշտ թափոնների կառավարում,
• ջրի արդյունավետություն:

Շաբաթ օրը, ս.թ. ապրիլի 16-ի, ժամը՝ 13:00-ից մինչև 18:45-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը կհյուրընկալի աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն ածխաթթու գազի արտանետման նվազեցմանը ուղղված գաղափարներ և գործողություններ: Աշխատանքային հանդիպման մուտքը բաց է համալսարանական ուսանողների համար:

Աշխատանքային հանդիպումը կազմակերպվում է Երևանի ԿԷԶԳԾ-ի շրջանակում: Երևանի քաղաքապետարանին այս հարցում աջակցում են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը/Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ՄԱԶԾ/ԳԷՀ) և Հայաստանում էներգախնայողության աջակցման հիմնադրամը (ESF-Հայաստան):

Աշխատանքային հանդիպման ընթացքում ստեղծված գաղափարները կներառվեն Երևանի ԿԷԶԳԾ-ի մեջ և կքննարկվեն քաղաքապետարանի ու միջազգային աջակից/ֆինանսական կառույցների հետ:

13:00 - 13:05 Բացման խոսք (Դիանա Հարությունյան)
13:05 - 13:30 Երևանի ԿԷԶԳԾ (Աստղինե Պասոյան)
13:30 - 14:00 Կայուն էներգետիկային բազմաշերտ մոտեցում (Ալեն Ամիրխանյան)
14:00 - 14:15 Ցուցումներ աշխատանքային հանդիպման մասնակիցներին և նրանց գործողությունների վերաբերյալ
14:15 - 14:30 Ընդմիջում
14:30 - 16:30 Աշխատանքային հանդիպման խմբեր (նիստ առաջին)
16:30 - 18:00 Աշխատանքային հանդիպման խմբեր (նիստ երկրորդ)
18:00 - 18:45 Միասնական հաշվետվություն խմբի գործողությունների վերաբերյալ և առաջարկություններ

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Disciplines

Energy

Event Types

Meetings