KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

«Ընտանիքի ընկեր» ծրագրի համար կամավորների հայտագրում, «ԿԱԶԱ» հիմնադրամ

Publish Date: Sep 01, 2016

Deadline: Sep 02, 2016

Ծրագրի նկարագրություն՝

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Ընտանիքի ընկեր» ծրագրի շրջանակներում հայտարարում է կամավորների հայտագրում։ Ծրագրի նպատակն է օգնություն և ուղղորդում տրամադրել փախստականներին և ապաստան հայցող ընտանիքներին, ինչպես նաև Սիրիայից վերջերս տեղահանված ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում ակտիվ և պատրաստակամ կամավորները, տեղյակ լինելով Հայաստանի սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական միջավայրից և երկրի այլ առանձնահատկություններից, կուղղորդեն և կաջակցեն տեղահանված ընտանիքներին պրակտիկ խորհուրդներով, անհրաժեշտ տեղեկությամբ և նրանց այլ հարցումները բավարարելով: Բացի դրանից կամավորները ընտանիքների հետ միասին կայցելեն Հայաստանի տարբեր մշակութային և սոցիալական վայրեր: Կամավորները կանցնեն համապատասխան վերապատրաստում և ծրագրի ավարտին կստանան կամավորության վկայական։

Տևողություն՝ 3 ամիս (հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր):

Զբաղվածություն` շաբաթական 4-6 ժամ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝

- պատերազմի պատճառով տեղահանված անձանց օգնելու բարձր մոտիվացիա/ցանկություն,

- տեղեկացվածություն ՀՀ-ի սոցիալ-տնտեսական, կրթական և մշակութային միջավայրի մասին,

- լավ հաղորդակցության և խնդիրների լուծման հմտություններ,

- կամավորական փորձը, խոցելի խմբերի հետ աշխատանքը կդիտվի որպես առավելություն,

- օտար լեզուների իմացությունը (ռուսերեն, անգլերեն) կդիտվի որպես առավելություն:

Դիմելու կարգ՝

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը (https://ru.surveymonkey.com/r/FHQ2G37մինչև սեպտեմբերի 2-ը ժամը 16:00։ Կդիտարկվեն առաջին 50 հայտադիմումները:

Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից, ՄԱԿ-ի փախստկանների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Lրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք դիմել «Ընտանիքի ընկեր» ծրագրի ղեկավար՝ Զարինե Հարությունյանին. հեռ.՝ (010) 54 18 44, (077) 54 18 44, էլ. փոստ՝ zara.harutyunyan@kasa.am.

UNHCR_logo.png-dca08

Similar Opportunities


Host Countries

Armenia