Դասախոսություն - Նոր նյութերի համակարգչային դիզայն. գիտական նոր հեղափոխություն, ԵՊՀ

Publish Date: Nov 10, 2015

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը սկսում է հայազգի մեծանուն գիտնականների դասախոսությունների շարքը: Առաջին հյուրը Պրոֆ. Արտեմ Օգանովն է:

Արտեմ Օգանովը տեսաբան-բյուրեղագետ է: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: 2002թ. պաշտպանել է PhD Լոնդոնի համալսարանում (University College London) իսկ 2007թ. ստացել է դոկտորի կոչում՝ Ցյուրիխի պոլիտեխնիկ համալսարանից (ETH Zurich): Ստեղծել է համակարգչային USPEX ծրագիրը, որով հնարավոր է կանխորոշել բյուրեղային նյութերի նոր կառուցվածքներ: Տպագրել է 150-ից ավել գիտական հոդվածներ հեղինակավոր ամսագրերում, այդ թվում՝ Nature, Science, Physical Review Letters: Ղեկավարում է երկու լաբորատորիա ԱՄՆ-ում (Stony Brook University) և ՌԴ-ում (МФТИ): Արտեմ Օգանովը համարվում է ժամանակակից բյուրեղագիտության հիմնադիրներից մեկը, ում ստեղծած համակարգչային ծրագիրն օգտագործվում է հարյուրավոր լաբորատորիաներում

Դասախոսությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում (2-րդ հարկ): Մուտքն ազատ է:

12233368_10153805124025774_1757132716_n

Similar Opportunities


Disciplines

Geology

Natural Sciences

Host Countries

Armenia

Event Types

Lecture