Բացառիկ երաժշտություն - բացառիկ փիլիսոփայություն - բացառիկ մրցույթ
Cochran-ի անվան դաշնամուրային միջազգային մրցույթը ամենամյա, նորարարական, առցանց երաժշտական մրցույթ է: Ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցով մրցույթի կազմակերպիչները ամեն տարի ստանում են բազմաթիվ հայտեր տարբեր ազգությունների և տարբեր ֆինանսական կարգավիճակում գտնվող մարդկանց կողմից:
Մրցույթի բացառիկ փիլիսոփայությունը իր նորարարական գնահատման համակարգն է, որը ժյուրիին հնարավորություն է տալիս մասնակիցներին դատել ըստ երաժշտական ճաշակի, երևակայության՝ անկախ իրենց տարիքից և ծագումից:
Այս ինքնատիպ գնահատման համակարգը, որը ներառում է հետադարձ կապ ու մենթորություն, դաշնակահարներին իրենց միջազգային կարիերան կերտելու նոր հնարավորություններ է ընձեռում: Արժեքները, որոնք ընկած են այս փիլիսոփայության հիմքում, անձնավորում է ավստրալացի կոմպոզիտոր Ջուլիան Կոքրանն իր երաժշտությամբ։ Հենց նա էլ դարձել է այս մրցույթի հիմնական ոգեշնչման աղբյուրը:
Կանոններ
- առցանց մրցույթ,(առանց ճանապարհային և կեցության ծախսերի)
- անվճար մասնակցություն,
- մեկ փուլ (մասնակիցները պետք է ուղարկեն իրենց կատարումների տեսանյութերը),
- չկա ուղիղ հեռարձակում (որոշումը ընդունվում է տեսաձայնագրությունների հիման վրա),
- չկա տարիքային սահմանափակում,
- կարող են մասնակցել դաշնակահարներ ամբողջ աշխարհից։
Երաժշտացանկ
- Ջուլիան Կոքրանի Ձեր նախընտրած 15-20 րոպե տևողությամբ որևէ ստեղծագործություն,
- 15-20 րոպե տևողությամբ Ձեր նախընտրած ստեղծագործություն
- 30-40 րոպե նկարահանման ընդհանուր ժամանակ։
Մրցանակներ
Հաղթողը կարժանանա հետևյալ մրցանակներին՝
- երաժշտական ալբոմ, որը կձայնագրվի Վարշավայում (ճանապարհածախսը դեպի Վարշավա, կեցուցթյան, սննդի, ներքին տեղափոխությունների, վիզայի և ապահովագրության ծախսերը կհոգան կազմակերպիչներ)
- ձայնասկավառակի թողարկում,
- լուսանարների շարք և գովազդային հոլովակ։
- մեկ տարվա կրթաթոշակ Jadwiga Śmieszchalska-ի հետ ուսումնասիրություն իրականցնելու համար,
- վեբ-կայք՝ հատուկ մրցույթի հաղթողի համար,
- անլար ձայնագրող բարձրախոս Mikme-ի կողմից,
- ամբողջական մրցանակի արժեքը կազմում է գրեթե 20000 եվրո + այլ պրոմո համերգներ։
Հատուկ մրցանակներ
- Կոքրանի ստեղծագործության լավագույն կատարման համար - դաշնամուրի նստարան Hidrau Model-ի կողմից
- Կոքրանի ստեղծագործության լավագույն կատարման համար - անլար ձայնագրող բարձրախոս Mikme-ի կողմից,
- Պատվավոր մրցանակներին արժանացած մասնակիցները հնարավորություն կունենան Rafi Gokay Wol-ի եվ Gustav Alink-ի մենթիները լինելու։
Ընտրություն
- ժյուրիի անդամները միայն ստանում են մասնակիցների ID համարները. նրանց տարիքը, ազգությունը, անուն-ազգանունները պարզ չեն մինչև արդյունքների հայտարարվելը,
- չկա գլխավոր ժյուրի,
- ժյուրիի բոլոր անդամները աշխատում են միմյանցից անկախ,
- ժյուրիի անդամները չեն հանդիպում,
- չկա հաղորդակցական կապ ժյուրիի անդամների միջև,
- հաղթողը ընտրվում է ընդհանուր բալերով,
- ժյուրիի անդամները կենտրոնանում են նորարարության եվ կատարողականության հարստության, ինչպես նաև երաժշտական զգայունության վրա,
- հետադարձ կապ յուրաքանչյուր դաշնակահարի համար ժյուրիի անդամների հետ,
- յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի խոսել իր ներկայացման մասին ժյուրիի անդամների հետ Skype-ի միջոցով
Գրանցումը բաց է 2016 թ․ հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 30-ը։
Տեսանյութերի վերբեռնման վերջնաժամկետն է 2017 թ․ սեպտեմբերի 30-ը։
Արդյունքները կհայտարարվեն 2017 թ․ նոյեմբերի 29-ին։
2018 թ․ մարտին տեղի կունենան CD-ի ձայնագրությունները։ 2018 թ․ հունիսին կթողարկվի ձայնասկավառակը, իսկ 2018 թ․ վերջին տեղի կունենան պրոմո համերգները։
Հետադարձ կապ
Maciej Harla: mharla@cochranpianocompetition.com
This opportunity has expired. It was originally published here:
http://www.cochranpianocompetition.com/