Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online
և լրացնել համապատասխան դաշտերը։
Պաշտոնը: ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ
Աշխատանքի վայրը: Ք. Երևան, Արտաշատ, Ապարան
Աշխատանքի նկարագիր
Կազմակերպության վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում:
Վարկային մասնագետի հիմնական աշխատանքային պարտականություններն են
• Կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության ապահովումը
• Նոր հաճախորդների ներգրավում
• Հաճախորդի վարկային պահանջի և փաստաթղթերի վերլուծությունը
• Վարկառուի հետվճարումների ապահովումը համաձայն պայմանագրի
• Վարկային ռիսկերի վերլուծություն և գնահատում
• Հաճախորդների արհեստավարժ սպասարկումը
• Շուկայի ուսումնասիրություն բիզնես և/կամ գյուղատնտեսական վարկերի գծով
• Խնդիրների բացահայտում և լուծումների առաջարկում
Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը
• Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում
• Վերլուծական կարողություններ • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel)
• AS Bank համակարգի իմացությունը առավելություն է
• Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն
• Թիմային աշխատելաոճ
• Հայերեն լեզվի գերազանց իմացություն
• Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
Այլ աշխատանքային պայմաններ
Աշխատանքն իրականացվում է գրասենյակային պայմաններում` հաճախակի այցելություններով հաճախորդներին:
Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online
և լրացնել համապատասխան դաշտերը։