INECOBANK CJSC  Follow

Աշխատանք - Ռիսկերի վերլուծությունների և հսկողության բաժնի մասնագետ, INECOBANK CJSC, Հայաստան

Publish Date: Nov 21, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Թափուր աշխատատեղ. Ռիսկերի վերլուծությունների և հսկողության բաժնի մասնագետ

Տարածաշրջան. ք. Երևան

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Ռիսկերի կառավարման համակարգերի մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացին մասնակցություն
  • Բանկի առկա և հնարավոր ռիսկերի վերլուծության նախագծերի և հաշվետվությունների պատրաստում
  • Բանկի ռիսկերի նվազեցման վերաբերյալ որոշումների նախագծերի կազմման գործընթացին մասնակցություն
  • Բաժնի աշխատանքը կարգավորող մեթոդաբանության, ներքին իրավական ակտերի և հաշվետվության ձևերի մշակման/ լրամշակման գործընթացին մասնակցություն

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների և հարակից ոլորտներում
  • 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր է
  • Տվյալների բազաների հետ աշխատանք, ներկայացուցչական հաշվետվությունների կազմում և համակարգում (խորացված)
  • Բանկային գործի իմացություն (խորացված)
  • Բանկերում ներքին հսկողության նվազագույն պայմանների իմացություն (միջին)
  • Գիտելիքներ Բանկի կորպորատիվ, շուկայական, վարկային և գործառնական ռիսկերի կառավարման բնագավառում (միջին)
  • Բանկային օրենսդրության իմացություն (միջին)
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն
  • MS Office գերազանց իմացություն
  • Համագործակցելու ունակություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Վերլուծելու ունակություն
  • Սեղմ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia