INECOBANK CJSC  Follow

Աշխատանք - Համագործակցությունների բաժնի մասնագետ, INECOBANK CJSC, Հայաստան

Publish Date: Nov 21, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Թափուր աշխատատեղ. Համագործակցությունների բաժնի մասնագետ

Տարածաշրջան. ք. Երևան

Հիմնական աշխատանքային պարտականություններ

  • Նպաստել ապառիկ բիզնես ուղղության դինամիկ զարգացմանը
  • Իրականացնել քարտային նախագծերի ակտիվ վաճառքներ և նպաստել համագործակցությունների ընդլայնմանը
  • Վարել հարաբերություններ գործընկեր կազմակերպությունների հետ՝ անհատական բանկային ծառայությունների վաճառքի նախագծերի իրականացման համար
  • Հանդես գալ նոր ծառայությունների ստեղծման և առկա ծառայությունների բարելավման առաջարկներով
  • Մասնակցել տարատեսակ արդյունավետ ակցիաների իրականացմանը, որոնք կխթանեն Բանկի մանրածախ բիզնեսի զարգացմանը
  • Իրականացնել ուղղակի վաճառքներ առևտրի կենտրոններում, տարբեր ընկերություններում և այլ հասարակական վայրերում

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է
  • Բանկային օրենսդրության իմացություն (բազային)
  • Բանկային գործի իմացություն (միջին)
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն
  • MS Office լավ իմացություն
  • Վաճառքի և բանակցելու հմտություններ
  •  Նախաձեռնողականություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Վերլուծելու ունակություն
  • Ճկունություն
  • Ժամանակի սղության պայմաններում աշխատելու ունակություն
  • Դասընթացներ վարելու հմտություն

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia