Alfa Pharm CJSC  Follow

Աշխատանք - Դեղագետ/Դեղագործ ք. Երևանում, Ալֆա-Ֆարմ

Publish Date: Nov 21, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունն իր դեղատնային ցանցի Երևանի մասնաճյուղում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում դեղագետների և դեղագործների

Աշխատանքային պարտականությունները`

  • զբաղվում է դեղատնային ցանցում առկա դեղորայքի և այլ ապրանքների /մանկական սնունդ, խնամքի պարագաներ, կոսմետիկա և այլն/ վաճառքով,
  • սպասարկում է հաճախորդներին` առաջարկում և ցուցադրում է ապրանքները,
  • հաճախորդներին տեղեկացնում է ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
  • լսում է հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն,
  • հետևում է սրահում ապրանքների ժամանակին համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
  • մասնակցում է ապրանքների պատվերների ձևավորմանը:

Պահանջվող որակավորում`

  • բարձրագույն կամ միջին մասնագիտական /դեղագիտական, դեղագործական/ կրթություն,
  • մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն

  •  

    ներկայացման ու հաղորդակցության հմտություններ

  •  

    վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,

  •  

    կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն

  •  

    մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է` 

  • կայուն աշխատանք,
  • մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքիկատարողականի արդյունքների վրա,
  • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia