Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։
Կազմակերպությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայք
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2
Պաշտոնը՝ Ծաղրանկարիչ
Հիմնական գործառույթներ
- Մասնակցել դատական նիստերին պատրաստել դատական գործընթացից էսքիզ-լուսանկարներ:
- Ստեղծել ծաղրանկարներ (կոմիքսներ):
- Կատարել խմբագրի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ.
- Բարձրագույն կրթություն կամ համապատասխան ֆակուլտետի վերջին կուրսերի ուսանող:
- Ծաղրանկարչի աշխատանքի երկու տարվա փորձ:
- Լրատվական դաշտում աշխատելու մեկ տարվա փորձ:
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն:
- Լուսանկարների մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացություն:
- Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ)):
Աշխատավարձի մասին
Ծաղրանկարչի աշխատավարձը պայմանագրային է: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։