Ameriabank CJSC  Follow

Աշխատանք - Մասնաճյուղի անվտանգության պատասխանատու, Ամերիաբանկ, Գյումրի

Publish Date: Nov 30, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` «Ամերիաբանկ» ՓԲԸ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Անվտանգության ծառայություն, Ֆինանսական անվտանգության վարչություն, Մանրածախ վարկավորման անվտանգության բաժին

ՊԱՇՏՈՆ` Մասնաճյուղի անվտանգության պատասխանատու

 ՏԵՂԱԿԱՅՈՒՄ` ՀՀ, Ք. Գյումրի

 ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Օժանդակել ծառայությանը իր բոլոր օպերացիոն աշխատանքներում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Մասնակցել  մասնաճյուղում վարկավորման գործընթացին, վարկ տրամադրելու դեպքում վարկային բաժնի աշխատակիցների հետ համատեղ պարբերաբար կազմակերպել և իրականացնել վարկառուների, վարկային գծերի և գրավի ուսումնասիրություն, ինչպես նաև նրանց ընթացիկ վճարունակության ստուգում, ապառիկ վարկերի տրամադրման, վարկային բաժնի առանձնացված աշխատակցի կողմից համապատասխան պայմանագրի ձևակերպման և կնքման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, Մանրածախ վարկավորման անվտանգության բաժնի ղեկավարի ցուցումով իրականացնել անհապաղ միջոցառումներ` դիմող անձի և նրա կողմից ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու  ու ճշտելու  ուղղությամբ
  • Վարկային բաժինների մասնագետների հետ համատեղ կազմակերպել և իրականացնել տրամադրված վարկերի պայմանագրերի ճիշտ և ժամանակին կատարման վերաբերյալ համապատասխան ստուգումներ, արդյունքների մասին գրավոր զեկուցել Մանրածախ վարկավորման անվտանգության բաժնի ղեկավարին
  • Շաբաթական և ամսական կտրվածքով կազմել հաշվետվություններ ժամկետանց վարկառուների վերաբերյալ, հանդես գալ առաջարկներով
  • Ստացված անպարտաճանաչ, ժամկետանց խնդրահարույց վարկառուների ցուցակով կազմում է անհատական ստուգման պլաններ, համաձայնեցնում է դրանք բաժնի պետի հետ, կազմակերպում ու իրականացնում է նշված անձանց նկատմամբ համապատասխան ստուգումներ, իսկ անհրաժեշտության դեպքում վերանայում է գումարների վերադարձնելու հնարավորությունը։
  • Մասնակցել “Ամերիաբանկ” ՓԲԸ Վանաձոր մասնաճյուղի դրամապահոցի բացման և փակման, արժեքների համեմատագրման և ամփոփման աշխատանքներին:
  • Կատարել ավտոմատ գանձման մեքենաների (այսուհետև ԱԳՄ) կանխիկ դրամական միջոցների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացը:
  •  Կատարել POS տերմինալների տեղադրման համար ներկայացված դիմումների ուսումնասիրություն:
  • Հսկել բանկային և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հնարավոր արտահոսքի կասեցման ուղղությամբ  աշխատանքները, անհրաժեշտության դեպքում իրականացնել մասնաճյուղ աշխատանքի ընդունվող թեկնածուների ուսումնասիրություն, ինչպես նաև մասնաճյուղի աշխատակիցների վերաբերյալ պարզաբանումներ և ստուգումներ:

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Բարձրագույն կրթություն
  • Հաղորդակցվելու կարողություն, թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու ունակություն
  • Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն
  • MS Word, Excel, Outlook, Ինտերնետ ծրագրերի տիրապետում
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի S դասի վարձատրության սանդղակին համապատասխան:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia