Alfa Pharm CJSC  Follow

Աշխատանք - Մարքեթինգի մենեջեր, Ալֆա-Ֆարմ

Publish Date: Nov 30, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտեր:

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթինգի մենեջերի, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման, զարգացման համար՝ պոտենցիալ հաճախորդներին ներգրավվելու և նրանց լոյալ պահելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Իրականացնում է մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպում է վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ,
  • Մշակում և ներդնում է Ընկերության ապրանքների և ապանքատեսակների առաջխաղացման ուղիներ,
  • Խմբավորում և դասակարգում է ապրանքները՝ ըստ դրանց տեսակի, գործածության, որակական հատկանիշների, դրանց հիման վրա կատարում է մարքեթինգային վերլուծություն,
  • Ուսումնասիրում է սպառողների նախասիրությունները, դրանց հիման վրա կատարում է հետազոտություն, ինչպես նաև հավաքագրում և տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն,
  • Իրականացնում է մանրածախ վաճառակետի մերչնդայզինգ և մշտապես վերահսկողություն,
  • Մասնակցում է վաճառքների պլանավորման աշխատանքներին՝ վաճառքի բաժնի հետ համատեղ, ըստ հաճախորդների սեգմենտների, հիմնական ապրանքախմբերի,
  • Մշակում է վաճառքի բաժնի համար յուրահատուկ բոնուսային ծրագրեր՝ կոնկրետ մարքեթինգային ակցիաների ուղղվածությամբ,
  • Մշակում է մարքեթինգային ակցիաների ցանկը և իրականացնում է ակցիաները,
  • Վարում է բանակցություններ գովազդակիրների և գովազդ արտադրող ընկերությունների հետ, կազմակերպում է գովազդային արշավներ,
  • Կատարում է մրցակիցների ակտիվության, գործունեության հետազոտություններ,
  • Իրականացնում է նոր ապրանքների նկատմամբ պահանջարկի, նոր շուկաների բացահայտում, կատարում է սպառողների բավարարվածության ուսումնասիրություն,
  • Իրականացնում է վաճառքների վիճակագրական վերլուծություններ,
  • Կատարում է ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարում, թարմացում, նպաստում է դրանց առաջխաղացմանը,
  • Իրականացնում է շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները,
  • Պատրաստում է համապատասխան հաշվետվություններ՝ շուկայական պայմանների և ապրանքային ծախսերի վերաբերյալ,
  • Մասնակցում է գների ձևավորման և գնային քաղաքականության մշակման աշխատանքներին,
  • Մշակում և համակարգում է ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված գործառույթները,
  • Վերահսկում է արդեն իսկ գործող վաճառքները, ակցիաները, զեղչային համակարգերը,
  • Վերլուծում է վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարում է կանխատեսումներ ապագայում սպասվող թրենդների զարգացման վերաբերյալ
  • Զբաղվում է նոր բրենդների և նոր բիզնես ուղղությունների /կոսմետիկայի կատեգորիա/ զարգացման, վաճառքների խթանման ու կազմակերպման հարցերով:

Պահանջվող որակավորում և հմտություններ`

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
  • Վաճառքների խթանման փորձ,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Նորարար և կրեատիվ մտածողություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Նախագծերի կառավարման ունակություն,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Microsoft Office ծրագրերի լավ իմացություն,
  • Տպարանների, դիզայն ստուդիաների և աշխատանքի համար անհրաժեշտ նյութերի մատակարարների հետ աշխատելու փորձ:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է՝

  • կայուն աշխատանք,
  • մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա,
  • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia