Russian - Armenian University  Follow

Աշխատանք - Մագիստրոսական ծրագրի ղեկավար, Հայ-Ռուսական համալսարան

Publish Date: Aug 23, 2016

Deadline: Nov 30, 2016

Թափուր տեղի անվանում:  Մագիստրոսական ծրագրի ղեկավար

Կազմակերպություն: Հայ-Ռուսական համալսարան

Հայ-Ռուսական համալսարանն աշխատանքի է հրավիրում գիտնականների/ բարձր որակավորում ունեցող մասնագետների  Ռուսաստանյան առաջատար տեխնոլոգիական բուհերի հետ համատեղ մագիստրոսական ծրագրերի ղեկավարման   նպատակով:

  • համատեղ մագիստրոսական ծրագրեր` Ազգային հետազոտական միջուկային համալսարանի   (МИФИ)  հետ.

-  Միջուկային էներգետիկա և ջերմային ֆիզիկա

-  Ատոմակայաններ. նախագծում, շահագործում և ինժինիրինգ

-  Միջուկային ֆիզիկա  և տեխնոլոգիաներ

  • համատեղ մագիստրոսական ծրագրեր՝ Ռուսաստանի Ի.Մ. Գուբկինի անվան նավթի և գազի պետական համալսարանի հետ.

-  Նավթագազային գործ

- Քիմիական տեխնոլոգիաներ

  • համատեղ մագիստրոսական ծրագրեր` Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի (МЭИ) հետ.

- Ջերմային տեխնոլոգիաների էներգետիկա

- Էլեկտրակայաններ և ենթակայաններ

Հիմնական պահանջները՝

  1. Դոկտորի գիտական աստիճան կամ պրոֆեսորի գիտական կոչում;
  2. Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
  3. Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բարձրագույն ուսումնական հաստատություններում;
  4. Տարիքը՝ մինչև 55 տարեկան:

Հիմնական աշխատանքային պարտականությունները՝

  • Մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանի մշակում գործընկեր բուհի հետ համատեղ, ծրագրի ղեկավարում և մագիստրոսական թեզերի պաշտպանությունների կազմակերպում:
  • ծրագրի ղեկավարը պատասխանատու է. ծրագրի ողջ ծավալով մագիստրատուրայի ուսանողների պատրաստման որակի, փորձագիտական գնահատման իրականացման և թեզերի թեմաների խմբագրության համար:
  • ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի և մագիստրատուրայի ուսանողների գիտական ղեկավարների կազմի ձևավորում,
  • մագիստրատուրայի ուսանողների գիտական ղեկավարների գործունեության վերահսկում
  • պարտավոր է իրականացնել հետազոտական նախագծեր կամ մասնակցել դրանցում, ունենալ հրապարակումներ տեղական և արտասահմանյան գիտական պարբերականներում, ոչ պակաս քան 5 տարին մեկ անցնել վերապատրաստում:

Ինչպես դիմել

Թափուր աշխատատեղին դիմելու համար խնդրում ենք սեղմել APPLY ONLINE կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը:

Apply Online

Similar Opportunities


Host Countries

Armenia