Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։
Կազմակերպությունը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2
Պաշտոնը՝ Իրավաբան/փորձագետ
Հիմնական գործառույթներ
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ԻՀԱ) երևանյան և մարզային մասնաճյուղեր, ինչպես նաև ԻՀԱ-ի կողմից գործարկվող Հակակոռուպցիոն կենտրոններ (այսուհետ երկուսը միասին՝ Գրասենյակներ) ներկայացված դիմում-բողոքները վերլուծել և վեր հանել կոռուպցիոն ռիսկեր պարունակող այն հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարավոր է հակակոռուպցիոն ընթացակարգային և համակարգային բարեփոխումների միջոցով:
- Ուսումնասիրել համապատասխան օրենսդրությունը, իրավական ակտերը և հատկորոշել կոռուպցիոն ռիսկեր պարունակող այն բնագավառները, որտեղ պետք է իրականացնել հակակոռուպցիոն ընթացակարգային և համակարգային բարեփոխումներ:
- Մշակել բացահայտված բացերը (կոռուպցիոն խնդիրները) վերացնելուն ուղղված ընթացակարգային և համակարգային փոփոխությունների առաջարկություններ, օրեսնդրական փոփոխությունների փաթեթ:
- Իրականացնել ընթացակարգային և համակարգային փոփոխությունների կատարմանը ուղղված շահերի պաշտպանության ռազմավարություններ` կատարված հետազոտության և վերլուծության հիման վրա:
- ԻՀԱ համապատասխան մասնագետների հետ համագործակցելով՝ նախագծել, հրատարակել և տարածել հակակոռուպցիոն բնույթի թերթիկներ, գրքույկներ, պոստեռներ և այլ նյութեր:
- Ունենալ շաբաթական և ամսական աշխատանքային պլաններ և դրանց կատարողականներ:
- Կազմել կատարած աշխատանքների հաշվետվություններ:
- Մասնակցել մասնագիտական միջոցառումների, իրականացնել կազմակերպչական և այլ գործունեություն:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ.
- Բարձրագույն իրավաբանական կրթություն:
- ՀՀ օրենսդրության գերազանց իմացություն:
- Փաստաթղթերի նախագծման, ուժեղ գործառնական և վերլուծական հմտություններ:
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ)):
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն:
- Մասնագիտական և քաղաքականությունների նախագծման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
Աշխատավարձի մասին
Իրավաբան/փորձագետի աշխատավարձը պայմանագրային է: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:
Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։